Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club

Հեղինակ

Գլխավոր Հեղինակներ

Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը (ծնվ. 1989 թ․) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, նախկին ավագը։ Ազգային ընտրանու կազմում Մխիթարյանն անցկացրել է 95 հանդիպում և խփել 32 գոլ։ Կարիերայի ընթացքում նվաճել է 26 տիտղոս։ Կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում», խաղացել է ուկրաինական «Մետալուրգ» և «Շախտյոր» ակումբներում։ Միրչա Լուչեսկուի գլխավորությամբ «Շախտյորի» կազմում 2012-2013 մրցաշրջանն ավարտել է ռեկորդային 29 գոլով։ Հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», որտեղ նրան մարզել են Յուրգեն Կլոպը, ապա Թոմաս Տուխելը։ Հենրիխը նրանց օգնությամբ հարստացրել ու զարգացրել է ֆուտբոլիստի իր որակները։ Այնուհետև տեղափոխվել է անգլիական Պրեմիեր լիգա, խաղացել «Մանչեսթեր Յունայթեդ» և «Արսենալ» ակումբներում։ Մանչեսթերյան թիմի կազմում հաղթել է Եվրոպա լիգայում՝ եզրափակիչում խփելով վճռորոշ գոլ։ Հենրիխը կարիերան շարունակել է իտալական Ա Սերիայում։ «Ռոմայում» անցկացրել է 3 մրցաշրջան (116 խաղ, 29 գոլ) ու հռոմցիների հետ նվաճել Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։ 2022-ից կրում է Միլանի «Ինտերի» մարզաշապիկը։ Դարձել է Իտալիայի չեմպիոն, նվաճել Իտալիայի Սուպերգավաթը, Իտալիայի գավաթը և մասնակցել Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչի։ Ի՞նչ գիտենք Հենրիխի մասին մարզադաշտից դուրս։ Հայ ֆուտբոլիստը խոսում է հինգ լեզվով, ունի երկու դիպլոմ․ մեկը՝ ֆիզիկական կուլտուրայի ոլորտում, մյուսը՝ տնտեսագիտության։ Հավատացյալ է, ակտիվորեն մասնակցում է սոցիալական նախաձեռնություններին, աղքատ և հաշմանդամություն ունեցող հայ երեխաներին սատարող ծրագրերին։ Պատասխանատու անձնավորություն է ու բարձր գիտակցությամբ քաղաքացի, հանրային կյանքում իրական փոփոխությունների ջատագով է։ Դաշտից դուրս ունի բազմաթիվ հետաքրքրություններ, սիրում է շախմատ խաղալ։ 2016-ից ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան է։