Հեղինակ

Ինքնագիր

Ինքնագիր

2001 թվականին Վիոլետ Գրիգորյանի և Վահրամ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Բնագիր» գրական հանդեսը, որն իր գործունեությունը շարունակեց 3 տարի, ապա 2005-ին Վիոլետ Գրիգորյանը և Վահան Իշխանյանը հիմնադրեցին «Ինքնագիր» գրական հանդեսը: 2008-ից ի վեր, «Ինքնագիրը» ստեղծել են Վահանն ու Վիոլետը։ Հանդեսն իր գործունեությունը դադարեցրեց 2022-ին Վահան Իշխանյանի մահից հետո։ 2023-ի առաջին համարը նվիրված հենց նրա հիշատակին: Վիոլետ Գրիգորյանի նպատակն է «Ինքնագրի» միջոցով ստեղծել գրականության «սենյակ», որտեղ ժամանակակից գրականությունն ինքն է որոշում իր օրակարգը՝ առաջնորդվելով գրական խնդիրներով, անկախ շուկայի քմահաճույքից, քաղաքական պատվերից: