Հեղինակ
Յախիմ Տոպոլ
Յախիմ Տոպոլը (ծնվ. 1962 թ.) չեխ գրող է և պոետ։ Գրական ընտանիքի ժառանգ է. բանաստեղծ, դրամատուրգ և թարգմանիչ Յոսեֆ Տոպոլի որդին է, գրող Կառել Շուլցի թոռը։ Գրական ուղին սկսել է 1970-ականներին։ Եղել է ռոք խմբի երգահան։ 1980-ականներին հրատարակել է Revolver ինքնահրատ հանդեսը։ Հոր դիսիդենտական գործունեության պատճառով նրա առջև փակ էին համալսարանները։ Տոպոլը փոխել է մի քանի աշխատանք, կարճատև ժամանակով հայտնվել է բանտում։ Նա ստորագրել է «Խարտիա 77»-ը, մասնակցել Թավշյա հեղափոխությանը, հրատարակել անկախ տեղեկագիր, որը հետագայում դարձել է լիբերալ Respekt շաբաթաթերթը։ 1990-ականներին պոեզիայից անցում է կատարել դեպի գրոտեսկային, պոստմոդեռն արձակ։ «Սատանայի արհեստանոցը» նրա ամենաազդեցիկ ստեղծագործություններից մեկն է։ Գիրքը թարգմանվել է ավելի քան երկու տասնյակ լեզուներով։