Հեղինակ

Յանիս Յոնևս
Յանիս Յոնևսը (ծնվ. 1980 թ.) լատվիացի գրող է և դրամատուրգ։ Լատվիայի մշակույթի ակադեմիայի մագիստրոս է։ Քոփիրայթեր է, գրում է գրախոսականներ ու ֆրանսերենից թարգմանություններ է անում: Մանուկների համար նախատեսված գրքերի ու պատմվածքների հեղինակ է: Նրա դեբյուտային «Ելգավա 94» վեպը հրատարկվել է 2013-ին ու դարձել ազգային բեսթսելլեր: Վեպը ստացել է լատվիական գրականության մրցանակներ, արժանացել Եվրոպական Միության գրականության մրցանակի, ստացել Լատվիայի ամենամյա գրական մրցանակը (2014): Լատվիայում բեսթսելլեր դարձած կուլտային այս գիրքը թարգմանվել է 20 լեզվով: Գրքի հիման վրա նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ: