Հեղինակ

Ջուլյա Սամուել
Ջուլյա Սամուելը (1959 թ.) բրիտանացի առաջատար հոգեթերապևտ է և գրքերի հեղինակ: Մասնագիտացած է վշտի հաղթահարման հոգեթերապիայում: Որպես խորհրդատու աշխատել է «Սուրբ Մերի» հիվանդանոցի մանկաբուժության բաժանմունքում: Խորհրդատվության և հոգեթերապիայի բրիտանական ասոցիացիայի փոխնախագահն է, Միդլսեքս համալսարանի պատվավոր դոկտոր է: 2021-ին թողարկել է վշտի հաղթահարման Grief Works բջջային հավելվածը: Սերում է հայտնի բանկիրների՝ Գինեսների ընտանիքից: Ջուլյա Սամուելն արքայազն Ջորջի յոթ կնքամայրերից մեկն է: