Հեղինակ

Գլխավոր Հեղինակներ

Քարեն Մակմանուս

Քարեն Մակմանուս

Քարեն Մակմանուս

Քարեն Մակմանուսը (ծնվ. 1969 թ.) երիտասարդների համար նախատեսված թրիլլերների ամերիկացի հեղինակ է։ Նրա բոլոր ստեղծագործությունները դարձել են միջազգային բեսթսելլերներ: «Մեզնից մեկը ստում է» (2017) վեպը Մակմանուսի առաջին և ամենահաջողված գիրքն է, որն ավելի քան 150 շաբաթ մնացել է The New York Times-ի բեսթսելլերների ցանկում: Վեպը հետագայում դարձել է Մակմանուսի եռագրության առաջին գիրքը: Peacock-ը և Netflix-ն էկրանավորել են վեպը։ Մակմանուսի գրքերը թարգմանվել են 42 լեզուներով և ամբողջ աշխարհում վաճառվել ավելի քան 6 միլիոն օրինակ: