Հեղինակ

Կազիմիր Մալեվիչ
Կազիմիր Մալեվիչը (1878-1935) հանրահայտ ռուս նկարիչ ավանգարդիստ է, արվեստի տեսաբան, փիլիսոփա, սուպրեմատիզմի՝ նորագույն ժամանակի աբստրակտ արվեստի ամենավաղ դրսևորումներից մեկի հիմնադիրը։ Նրա «Սև քառակուսին» կտավը՝ 20-րդ դարի ամենաառեղծվածային գործերից մեկը, մարտահրավեր է ավանդական գեղանկարչությանը։ Մալեվիչի համոզմունքը պրովոկատիվ էր. «Արվեստի խնդիրը պարզապես առարկաներ պատկերելը չէ, այլ ոչ էական դետալներից ազատվելն ու ինքնին արվեստ դառնալը»: