FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12

Հեղինակ

Լասլո Բոկ

Լասլո Բոկ

Ամերիկահունգար գործարար Լասլո Բոկը Humu ընկերության համահիմնադիրն է ու գործադիր տնօրենը: Նախկինում աշխատել է որպես Google-ի մարդկային ռեսուրսների կառավարման գծով ավագ փոխնախագահ: Ծնվել է Ռումինիայում, 1972-ին: Նախքան Google-ին միանալը Բոկը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել General Electric-ում, կառավարման հարցերով խորհրդատու եղել McKinsey & Company-ում, պաշտոններ զբաղեցրել ստարտափ և հասարակական կառույցներում: Google-ում աշխատելու ընթացքում ընկերությունն ավելի քան 30 անգամ ճանաչվել է աշխատանքի լավագույն վայրն աշխարհում և ստացել ավելի քան 100 մրցանակ, որպես լավագույն գործատու: HR Resources ամսագիրը Բոկին ճանաչել է «Մարդկային ռեսուրսների կառավարման գծով տարվա ղեկավար» (2010)։ Բոկը պաշտոնը թողել է 2016-ին, սակայն շարունակել է աշխատել որպես ընկերության գործադիր տնօրեն Սունդար Պիչայի խորհրդական: 2015-ի ապրիլի 7-ին Բոկը հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Ի գործը», որը դարձել է The New York Times և Wall Street Journal ամսագրերի բեսթսելլեր: Գիրքը գործնական ուղեցույց է, որըմարդկանց օգնում է իմաստ գտնել իրենց աշխատանքի մեջև փոխել մոտեցումները կյանքի և առաջնորդության վերաբերյալ: Գիրքը գովազդելու նպատակով Բոկը շրջագայել է աշխարհով մեկ՝ հաճախ ընտանիքի ուղեկցությամբ: Բացի իր հեղինակած գրքերից, նա նաև գրել է Քոլ Նուսբաումեր Քնաֆլիկի «Պատմություններ տվյալների օգնությամբ. տվյալների վիզուալացման ուղեցույց գործարարների համար» գրքի նախաբանը:

Հեղինակի գրքեր