Հեղինակ
Լաուրա Վինոգրադովա
Լաուրա Վինոգրադովան (ծնվ. 1984 թ.) լատվիացի ժամանակակից գրող է։ Նա ավարտել է Ռիգայի տեխնիկական համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը և գրականություն է մուտք գործել 30 տարեկանից հետո։ 2017-ին լույս է տեսել նրա առաջին մանկական գիրքը, որին հաջորդել են պատմվածքների ժողովածուներ և մանկական ստեղծագործություններ։ 2020-ին հրապարակված «Գետը» վեպը միջազգային ճանաչում բերեց հեղինակին․ «Գետը» մտավ Լատվիայի ամենամյա գրական մրցանակի կարճ ցուցակ և 2021-ին արժանացավ Եվրոպական միության գրական մրցանակին (European Union Prize for Literature)։