Հեղինակ

Լի Ստրոբել

Լի Ստրոբել

Լի Ստրոբելը (ծնվ․ 1952 թ.) ամերիկացի լրագրող է և գրող։ Կրթություն ստացել է Միսսուրիի համալսարանում, ապա Եյլում: 14 տարի իրավական թեմաներով լրագրող է եղել The Chicago Tribune-ում և այլ թերթերում: Հետաքննական լրագրության համար արժանացել է United Press International-ի բարձրագույն պարգևներին: Աթեիստ Լի Ստրոբելը քրիստոնյա է դարձել 1981-ին՝ Հիսուսի գոյության ապացույցները մոտ երկու տարի քննելուց հետո: ԱՄՆ 2 խոշոր եկեղեցիներում եղել է հովիվ, վարել «Հավատը կրակի տակ» հեռուստահաղորդումը: Լի Ստրոբելի հոգևոր ճամփորդությունը 2017-ին ներկայացվել է «Քրիստոսի գործի հետաքննությունը» ֆիլմում։ Christian Post առցանց թերթը Լի Ստրոբելին անվանել է ամենաազդեցիկ լավագույն ավետարանականներից մեկը։ Ռոբերտ Բոումենը «Մտածողների հավատ» գրքում նրան ընդգրկել է վերջին երկու հազարամյակի 30 ամենաազդեցիկ քրիստոնյա մտածողների ցանկ: