Հեղինակ

Լիլիթ Շաքարյան
Լիլիթ Շաքարյանը սոցիոլոգ է, մարկետինգային հաղորդակցությունների մասնագետ։ 14 տարի դասավանդել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում։ 10 առարկայական ծրագրերի և մի քանի գիտական հոդվածների հեղինակ է։ «Բրենդի կառավարում» (2021) և «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում» (2022) գրքերի հեղինակն է։ Դասախոսություններով հանդես է եկել Եվրոպական առաջատար համալսարաններում (Շվեյցարիա, Չեխիա, Գերմանիա, Իսպանիա, Հունգարիա)։ «Կանանց առաջնորդություն» ծրագրով գիտական այցով եղել է ԱՄՆ Արիզոնայի համալսարանում (2013): Մշակել է նոր առարկայական ծրագրեր և դասավանդման մեթոդաբանություն։ Այժմ ԱՄՆ Նևադայի համալսարանում հետազոտող գիտնական է և իրականացնում է գիտական հետազոտություն «Մարդու զարգացում և ընտանիքի տեսություն» դոկտորական (PhD) ծրագրով։