Հեղինակ
Լուչիանո Վերնիկե
Լուչիանո Վերնիկեն (ծնվ. 1969 թ.) արգենտինացի լրագրող է, սցենարիստ, դասախոս: Ավարտել է Սալվադորի համալսարանի լրագրության բաժինը։ Երկար տարիներ աշխատել է արգենտինական առաջատար լրատվամիջոցներում՝ El Gráfico, Olé և Diarios y Noticias (DyN)։ Լուչիանո Վերնիկեն սպորտային լրագրություն է դասավանդել տարբեր համալսարաններում և կրթական հաստատություններում։ Նա սպորտի պատմություն է հետազոտում, գրել է ֆուտբոլին և սպորտային հետաքրքիր փաստերին նվիրված բեսթսելլեր գրքեր, որոնք թարգմանվել են 20+ լեզուներով։