Հեղինակ

Մագդա Թախտաճյան
Մագդա Թախտաճյանը (ծնվ. 1967) գրող և լրագրող է: Ծնվել է Բուենոս Այրեսում, արգենտինահայերի երրորդ սերնդի ներկայացուցիչ է: 20 տարի աշխատել է Clarín ամսագրի համար, թղթակցել է Gente և Para Ti պարբերականներին: Հարավային Ամերիկայի հայ ազգային խորհուրդը 2018-ին նրան շնորհել է Հրանտ Դինքի մրցանակը: Արգենտինահայ գրողի առաջին գիրքը հրատարակվել է 2016-ին: Գիրքը նվիրված էր հեղինակի տատիկի պատմությանը, որը փրկվել էր Ցեղասպանությունից: Թախտաճյանը հեղինակել է երեք վեպ՝ «Ալմա Արմենիա» , «Ռոջավա» և «Արցախ»: Այս վեպերը համարվում են եռագրություն, բայց դրանք կարելի է ընթերցել նաև որպես առանձին ստեղծագործություններ: Գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով ու հրատարակվել Լատինական Ամերիկայի մի քանի երկրում: