Հեղինակ
Մակար Եկմալյան
Մակար Եկմալյանը (ծնվ. 1856թ.) հայ կոմպոզիտոր, խմբավար և մանկավարժ է։ Նա իր ստեղծագործությամբ ու մանկավարժական գործունեությամբ մեծապես նպաստել է ազգային երաժշտական դպրոցի ձևավորմանը. մշակել է հայկական մոնոդիաների (միաձայն երգեցողություն) բազմաձայնման սկզբունքները, հիմնադրել օրատորիա-կանտատի և ռոմանսի ժանրերը։ 1896 թվականին լույս է ընծայել «Երգեցողութիւն Սրբոյ Պատարագի» պարտիտուրան։ Խոշոր դեր է կատարել ժողովրդական երգերի կատարման և մշակման գործում։ Մշակել է մի քանի տասնյակ ազգային և ժողովրդական երգեր։ Դեռևս ուսանողական տարիներին կատարել է ժողովրդական և հոգևոր մեղեդիների խմբերգային մշակումներ։ Նրա ստեղծագործության մեջ առանձնանում է ընդարձակ քնարավիպական «Պատարագը», որը գրված է երգչախմբի համար՝ առանց նվագակցության։ Եկմալյանին աշակերտել են Կոմիտասը, Արմենակ Շահմուրադյանը, Շարա Տալյանը, Արմեն Տիգրանյանը և ուրիշներ։