Հեղինակ

Մարգարիտա Գրաչովա
Մարգարիտա Գրաչևան (ծնվ.1992) բնակվում է մերձմոսկովյան Սերպուխովում։ Աղջկա մայրը Իրինա Շեյկինան է, նրա օգնությամբ էլ գրել է իր գիրքը։ 2014 թվականին Ռիտան ավարտել է Մոսկվայի պետական տնտեսագիտական ակադեմիայի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը։ Աշխատել է «Սերպուխով» թերթում մարքեթոլոգ։ 2019 թվականի հոկտեմբերին «Կոմսոմոլսկայա պրավդա» հրատարակչության հետ միասին Մարգարիտան ներկայացրեց «Երջանիկ առանց ձեռքերի» գիրքը։ Այստեղ նա պատմել է իր հետ պատահած ողբերգության մասին, թե ինչպես է սովորել ապրել «նոր» ձեռքերով։