Հեղինակ
Մեգան Մակդոնալդ
Մեգան Մակդոնալդը (ծնվ. 1959 թ.) ամերիկացի մանկագիր է։ Նա մեծացել է բազմազավակ ընտանիքում, որտեղ պատմություններ պատմելն ու կատակներ անելն առօրյայի մի մասն էին։ Մոր աջակցությամբ սկսել է գրել իր պատմությունները։ Մանկությունից Մեգանը նաև ընթերցելու մեծ սիրահար էր։ Ավագ դպրոցում դարակավորող էր հանրային գրադարանում։ Սովորել է Օհայոյի Օբերլին քոլեջում, որտեղ անգլերենի և գրականության բակալավրի աստիճան է ստացել մանկագրություն մասնագիտացմամբ։ Ավարտելուց հետո աշխատել է գրախանութում, եղել է թանգարանի էքսկուրսավար և հեքիաթասաց։ Այնուհետև Փիթսբուրգի համալսարանում ստացել է գրադարանագիտության մագիստրոսի աստիճան, աշխատել որպես գրադարանավար, ազատ ժամանակ գրքեր է գրել մանուկների համար։ 1999 թվականին լույս տեսավ «Ջուդի Մուդի» շարքի առաջին գիրքը, որը դարձավ նրա ամենահայտնի ստեղծագործությունը։ Մեգանի համարձակ, չարաճճի ու անկանխատեսելի հերոսուհուն ամբողջ աշխարհում սիրում են միլիոնավոր ընթերցողներ։ «Ջուդի Մուդի» շարքի գրքերը թարգմանվել են 18 լեզուներով և վաճառվել ավելի քան 7 միլիոն օրինակ։