Հեղինակ

Գլխավոր Հեղինակներ

Մոհամեդ Մբուգար Սառ

Մոհամեդ Մբուգար Սառ

Մոհամեդ Մբուգար Սառ

Մոհամեդ Մբուգար Սառը (ծնվ. 1990-ին) սենեգալցի հեղինակ է: Ծնվել է Դաքարում, բժշկի ընտանիքում: Ազգությամբ սերեր է: Ավարտել է Սեն Լուի զինվորական դպրոցը: 2009-ին տեղափոխվել է Ֆրանսիա: Գրականություն և փիլիսոփայություն է սովորել Փարիզի Հասարակական գիտությունների առաջադեմ ուսումնասիրությունների դպրոցում (EHESS): Սառը Սահարյան Աֆրիկայի առաջին գրողն է, որը 2021-ին ստացել է Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակը. նրան «Գոնկուր» է շնորհվել «Հիշողության թաքստոցում» գրքի համար։ Գիրքը մի քանի ժանրերի միաձուլում է: Սա և՛ ինտելեկտուալ դետեկտիվ է, և՛ հասունացման ու սիրո պատմություն, և՛ ռեպորտաժ, և՛ փիլիսոփայական էսսե, և՛ ինքնակենսագրություն, և՛ քաղաքական պամֆլետ: Այս գիրքը ստեղծագրության ու կյանքի մասին է, նաև Աֆրիկայի ու արևմտյան քաղաքակրթության բարդ հարաբերությունների մասին: