Հեղինակ

Նաիրա Սահակյան
Նաիրա Սահակյանը (ծնվ.1988 թ.) ուսանել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում։ 2021-ին Ամստերդամի համալսարանում պաշտպանել է ատենախոսություն և ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում։ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող է, դասավանդում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում և Հայաստանի ամերիկյան համալսարանում։ 2022-23 թթ.հրավիրված գիտնական՝Քեմբրիջի համալսարանում։ Routledge հեղինակավոր հրատարակչությունը լույս է ընծայել նրա հեղինակած «Մուսուլման ռեֆորմիստներն ու բոլշևիկները» մենագրությունը։ Երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։