Հեղինակ

Նարեկ Մալյան
Նարեկ Մալյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 1-ին՝ քահանայի ընտանիքում: Մանկության մեծ մասն անցկացրել է Սուրբ Գեղարդի վանքում, ինչը որոշիչ դեր է խաղացել նրա աշխարհայացքի ձևավորման հարցում: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո 2001 թվականին ստացել է մագիստրոսի կոչում՝ միջազգային իրավունքի բնագավառում (ԵՊՀ ), իսկ 2015-ին ՝ պետական կառավարման բնագավառում (ՀՊՏՀ ): 2011-2017 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության պետի խորհրդական։ 2016-2019 թվականներին դասախոսել է Ոստիկանության կրթահամալիրում «PR և հաղորդակցության էթիկա» և ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնում՝ «Ռազմավարական PR» առարկաները։