Հեղինակ
Պաոլո Սորենտինո
Կինոռեժիսոր, սցենարիստ, գրող Պաոլո Սորենտինոն ծնվել է Նեապոլում (1970 թ.): Իտալացի հայտնի և քննարկվող, ժամանակակից ռեժիսոր է։ Սորենտինոյի «Մեծ գեղեցկություն» ֆիլմը 2013-ին արժանացել է ժամանակակից կինեմատոգրաֆիայի գլխավոր մրցանակներին՝ «Օսկար», «Ոսկե գլոբուս», BAFTA։ Նկարահանել է նաև «Երիտասարդություն», «Աստծո ձեռքը» ֆիլմերը, «Երիտասարդ պապը» հեռուստասերիալը: Սորենտինոն ստացել է նաև Կաննի, Վենետիկի կինոփառատոների մրցանակներ: Պաոլո Սորենտինոն իր գեղարվեստական ֆիլմերով նոր տարբերակիչ ոճ է ներմուծել կինոաշխարհ` ոչ նատուրալիստական պատմվածքներով, կինետիկ վիզուալներով և հատուկ երգիծական շղթայով: Այս ամենը կա նաև նրա գրքերում, որոնք կիսատության տարօրինակ զգացում են առաջացնում: Ընթերցողը պետք է շատ բան պարզի ինքնուրույն, որպեսզի ամբողջական պատկերացում կազմի կատարվածի մասին: