Հեղինակ

Ռոբերտ Փեն Ուորեն
Ռոբերտ Փեն Ուորեն (1905-89), ամերիկացի բանաստեղծ, վիպասան, գրաքննադատ, «Նոր գրաքննադատություն» գրական շարժման հիմնադիրներից։ 1935-ին Քլինթ Բրուքսի հետ հիմնել է «Հարավային գրախոսություն» ազդեցիկ ամսագիրը։ 1947-ին Պուլիցերյան մրցանակ է ստացել «Արքայի ամբողջ թիկնազորը» (1946) վեպի, 1958 և 1979 թվականներին՝ բանաստեղծությունների ժողովածուների համար։ Միակ գրողն է, որ Պուլիցերյան մրցանակ ստացել է թե՛ արձակի, թե՛ պոեզիայի համար։