Հեղինակ

Սաթի Սպիվակովա
Սաթի Սպիվակովան (ծնվ. 1962 թ.) թատրոնի և կինոյի դերասանուհի է և հեռուստահաղորդավարուհի։ Ավարտել է Սորբոնի համալսարանը, որտեղ սովորել է լեզվագիտություն և Ֆրանսիայի պատմություն։ Հեղինակել և վարել է «Սաթի Սպիվակովա. իմ պատմությունները», «Ոչ ձանձրալի դասական» և մի շարք այլ հաղորդաշարեր։ 2002 թվականին լույս է տեսել Սպիվակովայի առաջին՝ «Ոչ ամեն ինչ» գիրքը։ 2013 թվականին Ռուսաստանի ազգային հեռուստառադիոհեռարձակման և մշակույթի բնագավառում ունեցած ներդրման համար ստացել է Բարեկամության շքանշան։ 2017 թվականին արժանացել է հեղինակավոր «ТЭФИ» մրցանակին։ Նույն թվականին հայտնվել է «GQ» ամսագրի վարկանիշով Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։