ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ

Հեղինակ

Գլխավոր Հեղինակներ

Սեբաստիան Հաֆներ

Սեբաստիան Հաֆներ

Սեբաստիան Հաֆներ

Սեբաստիան Հաֆները (իրական անունը՝ Ռեյմունդ Պրետցել, 1907-1999) գերմանացի գրող է, լրագրող, պատմաբան և իրավաբան: 1933-ին, երբ իշխանությունը վերցնում են նացիստները, նա հրաժարվում է իրավաբանի կարիերայից, արտագաղթում Ֆրանսիա, հետո Մեծ Բրիտանիա: Այնտեղ նրան ձերբակալում են։ Երկու տարի բրիտանական բանտում անցկացնելուց հետո Հաֆները լրագրողի կարիերա է սկսում էմիգրանտների համար նախատեսված Die Zeitung գերմանալեզու ամսաթերթում, ապա թղթակցում է բրիտանական The Observer-ին: Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո Հաֆները ստանում է Մեծ Բրիտանիայի քաղաքացու անձնագիր, 1954-ին վերադառնում է հայրենիք: Սեբաստիան Հաֆները 1939-ին Մեծ Բրիտանիայում գրում է «Մի գերմանացու պատմություն» գիրքը, որը հրապարակվում է 2000-ին, հեղինակի մահից հետո։ Գերմանիայի պատմության տարբեր ժամանակաշրջանների ու կարևոր դեմքերի մասին նրա գրած երկու տասնյակ գրքերը բեսթսելլերներ են: