Հեղինակ

Գլխավոր Հեղինակներ

Սուրեն Բաղդասարյան

Սուրեն Բաղդասարյան

Սուրեն Բաղդասարյան

Սուրեն Բաղդասարյանը (ծնվ․ 1940 թ․) 1969-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 21 տարեկանում, 1961-ին, հաղթել է մարզական մեկնաբանների մրցույթում, սակայն առաջին անգամ մեկնաբանել է միայն 10 տարի անց՝ 1971-ին։ 1973-ին «Արարատի» բոլոր խաղերի ռեպորտաժները հայկական ռադիոյով և հեռուստատեսությամբ հեռարձակվել են միայն Սուրեն Բաղդասարյանի մեկնաբանությամբ։ Հենց այդ տարի «Արարատը» ձևակերպել է Ոսկե դուբլ՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Սուրեն Բաղդասարյանը 50 տարուց ավելի սպորտային լրագրող է։ Նա 6 տարի գլխավորել է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Եղել է ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ, 8 տարի՝ ՀՖՖ գործկոմի անդամ։ 1996-ին հիմնել է «Ֆուտբոլ+» շաբաթաթերթը։ Հայաստանի միակ ներկայացուցիչն է, որ ամեն տարի քվեարկում է Ֆրանսֆուտբոլ հանդեսի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժյուրիում։