Հեղինակ

Թիմոթի Սնայդեր
Թիմոթի Սնայդերը (ծնվ. 1969 թ.) ԱՄՆ-ում, Եվրոպայում հայտնի հասարակական գործիչ է և առաջատար պատմաբան (պատմություն է դասավանդում Յեյլի համալսարանում): Սնայդերի հեղինակած 15 գրքերը թարգմանվել են ավելի քան 40 լեզվով և արժանացել բազմաթիվ գրական մրցանակների։ Նրա գրքերով ոգեշնչված բազում հեղինակներ կերտել են նկարներ, պաստառներ, քանդակներ, պիեսներ, ֆիլմեր, ստեղծվել են պանկ ռոք, ռեփ և օպերային գործեր: Այս գրքի դասերը մեջբերում են ամբողջ աշխարհում՝ ի պաշտպանություն ազատության և ժողովրդավարության: