Հեղինակ

Թուբա Չանդար
Թուբա Չանդարը (ծնվ.1948) միջնակարգ կրթությունը ստացել է Ավստրիական լիցեյում, այնուհետև՝ ԱՄՆ-ում։ Ուսանել է Անկարայի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում։ Մարտի 12-ին ռազմական հեղաշրջումից հետո բնակություն է հաստատել Գերմանիայում։ Թուրքիա վերադառնալուց հետո աշխատել է «Gergedan» ամսագրում որպես խմբագիր։ Ահմեդ Ջեմալի հետ թարգմանել ու հրատարակել է Միխայիլ Գորբոչովի «Հրապարակայնություն» աշխատությունը։ Գրում է արվեստի, մշակույթի, զբոսաշրջության թեմաներով հոդվածներ, վարում սյունակներ։ Մի քանի գրքի հեղինակ է։