Հեղինակ

Վահագն Դադրյան
Վահագն Դադրյանը (Տատրեան) (1926-2019) ամերիկահայ ճանաչված գիտնական էր՝ իրավագետ, պատմաբան, սոցիոլոգ և մաթեմատիկոս։ Դադրյանը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության և համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից մեկն է։ Դասավանդել է Նյու Յորքի համալսարանում և եղել է Հարվարդի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների ու Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնների ավագ գիտաշխատող։ Վահագն Դադրյանը 1991-ին եղել է «Զորյան» ինստիտուտի ցեղասպանության հետազոտությունների ծրագրի գիտական տնօրենը։ Նրա հիմնարար աշխատությունները վերաբերում են Հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական և հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը։ Դադրյանի գրչին են պատկանում տարբեր լեզուներով գրված 22 մենագրություններ և 140 գիտական հոդվածներ: