Հեղինակ
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյանը (ծնվ. 1964 թ.) գրող, լրագրող, հրապարակախոս, աշխատել է Հայաստանի մի շարք թերթերում՝ որպես խմբագիր և թղթակից։ Եղել է «Ինքնագիր» գրական պարբերականի համահիմնադիր և խմբագիր։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, պատմվածքներ և աշխատություններ, որոնց մի մասը լույս է ընծայվել գրքերով և անթոլոգիաներում «Ռուսուլմանի նոթեր» (2017), «Ովքեր են նրանք. hայախոս, մուսուլման համշենցիները» (2014), «Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ, 2014), «Անմազ» (պատմվածքների ժողովածու, 2010), «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ, 2010), «Հաշվեհարդար. հալածանք և դիմադրություն» (2004), Deviation: Anthology of Contemporary Armenian Literature (2008), Makukachu: Anthology of Contemporary Armenian Literature (2016) և այլն։ Գրել է նաև վավերագրական կինոյի սցենարներ, որ վերածվել են 4 ֆիլմի, ևս երկուսը նկարահանվել են նրա էսսեի ու ակնարկի հիման վրա։ Զաս Սուպերպոետ կեղծանվամբ հրապարակել է նաև բանաստեղծությունների շարքեր։