Հեղինակ

Վիգեն Չըթըրյան
Վիգեն Չըթըրյան (ծնվ. 1967, Բեյրութ) հայազգի լիբանանցի լրագրող և հեղինակ է։ Սովորել է Բեյրութի հայկական դպրոցում՝ հաճախելով Հովակիմյան-Մանուկյան վարժարան, այնուհետև 1989 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը։ Լիբանանյան քաղաքացիական պատերազմի տարիներին աշխատել է որպես լրագրող Բեյրութում։ Միջազգային հարաբերություններ է դասավանդում Ժնևի Վեբսթեր համալսարանում (Շվեյցարիա)։ Նա նաև դասախոսել է Ժնևի համալսարանում և Լոնդոնի SOAS համալսարանում (2012-2014)։ 1992 թվականից նա բնակվում է Շվեյցարիայում։ Նույն թվականին առաջին անգամ այցելել է Հայաստան, որտեղ թղթակցել է շվեյցարական թերթերին։ Հայաստանում նա իրականացրել է Կովկասի լրագրողների համագործակցության ծրագիրը և հիմնել է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը։ Նա հոդվածագիր է Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթում և գործակցել է մի շարք հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների հետ, այդ թվում՝ Le Monde diplomatique, Neue Zürcher Zeitung, Ալ Հայաթ, Ագոս, Ֆրանս Արմենի։