Հեղինակ
Վիգեն Ջակոկաջյան
Վիգեն Ջակոկաջյանը (ծնվ. 1952 թ.) ուսանողական տարիներին հույս էր փայփայում, որ լրագրող է դառնալու, սակայն հասուն կյանքն այլ ընթացք էր նախատեսել նրա համար։ Ցեղասպանությունից փրկվածների թոռը 1970-ականներին անդամագրվեց ազգային-քաղաքական ընդհատակյա շարժմանը, ինչի պատճառով նրան հեռացրին Երևանի պետհամալսարանից։ Խորհրդային տարիներին Վիգենը ստիպված էր զբաղվել տարբեր ժամանակավոր աշխատանքներով՝ «ձրիակերի» պիտակից ու հոդվածից խուսափելու համար։ Ավելի ուշ ուսումը շարունակեց Երևանի առևտրատնտեսական տեխնիկումում։ Ստացավ խոհարարի մասնագիտություն և աշխատեց հանրային սննդի ոլորտում։ Արցախյան շարժման օրերին Ջակոկաջյանը կամավոր մեկնեց ռազմաճակատ, ծանր վիրավորվեց ու բուժման համար մեկնեց Մոսկվա, որտեղ էլ բնակություն հաստատեց։ 1995-ից աշխատել է բժշկական սարքավորումների մատակարարման ոլորտում, դարձել լոգիստիկայի տնօրեն։