«100 մոնոլոգ. անսովոր գիրք` արտասովոր մարդկանցով»
«Նյու Մեգ»-ի հեղինակային առաջին գիրքն արդեն գրախանութներում է:
Այն կոչվում է «100 մոնոլոգ. անսովոր գիրք` արտասովոր մարդկանցով»։
Գրքի շնորհանդեսը ապրիլի 15-ին կայացավ Երևանի պետական կամերային թատրոնում:
Ինքնատիպ գրքում զետեղված են մենախոսություններ, արվեստի, քաղաքական, հասարակական, սպորտի ոլորտի ներկայացուցիչների կողմից։
Իր ամսագրային տարբերակում 10 տարիների ընթացքում տեղ գտած մենախոսություններից «Նյու Մեգը» նման մնայուն արժեք է ստեղծել՝ առանձնացնելով 100 մենախոսություն: Տեքստերի խմբագիրը Գնել Նալբանդյանն է, հրատարակչական ծրագրի ղեկավարը՝ Արտակ Ալեքսանյանը:
Ինչպես իր խոսքւմ ընգծեց Արտակ Ալեքսանյանը, ստեղծագործական խումբը երկար է մտածել, ինչ տարբերակով պետք է իրականցնի գրքի շնորհանդեսը։ Պետք է խոստովանել, որ շնորհանդեսը գրական-երաժշտական երեկո էր, որտեղ բեմի վարպետները հատվածներ էին կարդում գրքում հրապարակված մենախոսություններից, և դրանք ընդմիջվում էին երաժշտական կատարումներով։
Ներկանները հնարավորություն ունեցան նաև ունկնդրելու Լիլիթ Պիպոյանի, Սոնա Ռուբենյանի և այլոց կատարումները, ներկաները ունկնդրեցին նաև սիրված և ճանաչված մարկանց մտքերը, սիրված դերասան- դերասանուհիների շուրթերից։
Տիրում էր անմիջական մթնոլորտ, բարձ տրամադրությունից զատ կարելի էր տեսնել նաև կարոտ։ Հնչեցին նաև խոսքեր, որոնց հեղինակներն այլևս մեզ հետ չէն և սա ևս հիանալի առիթ էր մեկ անգամ ևս վերհիշելու մեծերի խոսքերը և կարծիքը որոշ հարցերի վերաբերյալ։
Ի դեպ,ամսագրի էլեկտրոնային տարբերակում բացակայում է գրքում տեղ գտած՝ արվեստագետների, շոու բիզնեսի աստղերի, հանրային ու քաղաքական և այլ ոլորտների գործիչների մենախոսությունների գերակշիռ մեծամասնությունը:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը