2023-ը Newmag-ի համար եղել է բարեբեր տարի. այս տարի 40 անուն գիրք ենք հրատարակել. Կայացել է Newmag-ի գալա երեկոն
Newmag հրատարակչությունն ամփոփել է 2023 թվականն ու ազդարարել է 2024-ի ծրագերի մասին: Հրատարակչությունն իր գալա երեկոն նշել է հայ հեղինակների, գործընկերների ու բարեկամների հետ: 150-ից ավելի հյուր՝ բանկերի ղեկավարներ, ընկերությունների տնօրեններ, շոու-բիզ
Newmag հրատարակչությունն ամփոփել է 2023 թվականն ու ազդարարել է 2024-ի ծրագերի մասին: Հրատարակչությունն իր գալա երեկոն նշել է հայ հեղինակների, գործընկերների ու բարեկամների հետ: 150-ից ավելի հյուր՝ բանկերի ղեկավարներ, ընկերությունների տնօրեններ, շոու-բիզնեսի աստղեր ու ինֆյլուենսեր, բոլոր նրանք, որոնց միավորում է սերը գիտելիքի և գրքի նկատմամբ։
Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի գնահատմամբ 2023-ը Newmag-ի համար եղել է բարեբեր տարի. «Այս տարի 40 անուն գիրք ենք հրատարակել, իսկ 5 տարվա ընթացքում ավելիք ան 140 անունգիրք: Այս տարվա մեր հրատարակած գրքերի մեջ շատ են և՛ գեղարվեստական գրքերը, և՛ պատմագիտական, և՛ քաղաքագիտական, և՛ հասարակագիտական: Թարգմանությունները, որ ներկայացնում ենք, ունեն որակյալ բովանդակություն, համաշխարհային բեսթսելլերներ են, շատ կարևոր ստեղծագործություններ ու գիտական աշխատություններ, որոնց կարիքը հասարակությունը զգում է վստահաբար»,- երեկոյի ընթացքում նշեց Նալբանդյանը:
Խմբագրի խոսքով որպեսզի ընթերցողները պատկերացում կազմեն գրքերի մասին և ճիշտ կողմնորոշվեն այսօր հրատարակվող հսկայական քանակությամբ գրքերի շուկայում, հրատարակչությունը փորձում է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ընթերցողին հասցնելու այն կարևոր հատկանիշները, որոնք ունեն հրատարակված գրքերը: Պատրաստվում են տեսանյութեր, կազմակերպվում են արշավներ և հեռուստաշնորհանդեսներ, հայհեղինակները ներկայացվում են առանձին շարքերով:
«Մենք աշխատում ենք պահպանել ժամանակակից ստանդարտները և նույնիսկ մեր ստանդարտներն ենք թելադրում մանուկների համար ստեղծված հատուկ գրականության մեջ»,-ասացՆալբանդյանը:
5 տարվա գործունեության ընթացքում հրատարակչությունն այս տարի առաջին անգամ ներկայացավ մանկական մատենաշարով: «Երազ» մանկական մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը տեղեկացրեց, որ տարվա ընթաքում ներկայացվել են հայ և արտասահմանյան մանկագիրների գրքերը. «Ինչպես ցանկացած կայացած ընտանիքում, Newmag-ում էլ հասկացանք, որ ժամանակն է մտածել երեխաների մասին։ Մեզ հաստատ «Երազ» էր պետք, որը «ծնվեց» մայիսին։ Մատենաշարով տպագրվել է 6 մանկական գիրք, «Երազը» մասնակցել է 3 տարբեր փառատոնների։ Տարվա ընթացքում այն կունենա 2 փառատոն. մեկը՝ դպրոցական արձակուրդներից առաջ, մյուսը՝ ուսումնական տարվա սկզբին»:
Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը տարին ամփոփելուց առաջ ասաց. «2023-ը մենք չենք հիշի 40 տպագրված գրքերով, ու դժվար հիշենք կատարված որևէ աշխատանքով, բոլորիս համար 2023-ը կհիշվի մի բանով՝ մենք կորցրինք մեր 1500-ամյա քաղաքակրթական բնօրրանը: Կան մարդիկ, որոնք սթրեսից ուտում են, մյուսները՝ չեն ուտում։ Մենք սթրեսից աշխատում ենք: Մեր ամբողջ ահռելի աշխատանքը պայմանավորված է դրանով՝ աշխատում էինք, որ չխելագարվենք ու ստեղծենք մի բան, որը օգտակար կլինի նոր սերնդին։ 2023-ը մեզ համար այն էր, ինչ հնարավոր էր անել, տեկտոնական, բարդ, գերէմոցիոնալ տարում, երբ ռացիոնալ միտքը պարտվում էր դառը իրականությանը»:
Արտակ Ալեքսանյանը տեղեկացրեց 2024-ի գլխավոր նորությունների մասին։ Նրա խոսքով հրատարակչատունն ունի ամբիցիոզ ծրագիր՝ հրատարակելու 52 գիրք, իսկ դա նշանակում է, որ ամեն շաբաթ լույս է տեսնելու նոր գիրք։ 2024-ը նշանավորվելու է ռեկորդային թվով արտասահմանցի գրողների այցերով Հայաստան՝ 10-ից ավելի բեսթսելլերների հեղինակներ ու Նոբելյան մրցանակակիր: Newmag 2024-ին հատուկ նախաձեռնությամբ կտոնի Ազնավուրի 100-ամյակը և Տիգրան Հայրապետյանի 60-ամյակը։
Եվ հավելվածում և կայքում Newmag-ը պատրաստելու է նաև պոդքասթներ։ Արդեն կան առաջին 5 հեղինակները։
Եվ վերջապես հաջորդ տարի հրատարակչատունը բացում է իր ուսումնական կենտրոնը։ Academy by Newmag-ը նախատեսված է 25-45տարեկան միջին ու բարձր օղակներում աշխատող պրոֆեսիոնալների համար։ Դասընթացները լինելու են սահմանափակ մասնակիցներով, որոնց դասավանդելու են հայ և արտասահմանցի դասախոսներ։
Եզրափակելով իր ելույթը Արտակ Ալեքսանյանը նշեց, որ Newmag-ը դառնում է ավելին, քան ուղղակի գիրք հրատարակող. «Մեր բազմաթիվ պրոդուկտներով, փառատոնների կազմակերպմամբ, պոդքասթների թողարկմամբ և վերապատրաստման դասընթացներով, Newmag-ը դառնում է վայր, որտեղ գալիս են սովորելու և սովորեցնելու, ոգեշնչելու և ոգեշնչվելու, խոսելու և բանավիճելու համար։ Մի խոսքով, եթե դուք մտածում եք, ուրեմն Newmag-ը ձեր հանգրվանն է»։
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը