BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

4 նոր գիրք, համերգ, ցուցադրություն. փետրվարի 10-ին

4 նոր գիրք, համերգ, ցուցադրություն. փետրվարի 10-ին կանցկացվի «Newmag»-ի գրքի ձմեռային փառատոնը

newmag-y-n

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում փետրվարի 10-ին կանցկացվի գրքի ձմեռային փառատոնը, որն արդեն 3-րդ անգամ կազմակերպում է «Newmag» հրատարակչությունը։ «Newmag» հրատարակչության փառատոնների ծրագրի ղեկավար Անի Հակոբյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավի

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում փետրվարի 10-ին կանցկացվի գրքի ձմեռային փառատոնը, որն արդեն 3-րդ անգամ կազմակերպում է «Newmag» հրատարակչությունը։  «Newmag» հրատարակչության փառատոնների ծրագրի ղեկավար Անի Հակոբյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ այս տարի միայն գրականության ոլորտից ընդգրկում են արվեստի այլ ճյուղեր՝ թատրոն, երաժշտություն, նկարչություն։

«Ներկայացվելու է հայ հեղինակների 4 գիրք։ Մասնավորապես՝ Անի Քոչարի «Կյանքը երկրորդ փորձից»-ը, Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ»-ը, Գոռ Կարապետյանի «Proակտիվ առաջնորդը» գիրքը, ինչպես նաև Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում»-ը։ Դյութ ամսագիրն ենք ներկայացնելու։ Ասեմ, որ այդ օրը բոլոր նոր գրքերը վաճառվելու են 30 տոկոս զեղչով, իսկ «Newmag»-ի նախորդ գրքերը վաճառվելու են 40 տոկոս զեղչով»,-ասաց Անի Հակոբյանը։

«Newmag»  հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը տեղեկացրեց, որ այդ օրը հարուստ ծրագիր է սպասվում։ Փառատոնի բացումը կատարելու է Արցախի պետական ջազ նվագախումբը։ Բեմում կլինի Տավուշի թեմի «ՏարԼույս» երգչախումբը։ Սպասվում է նկարիչ Տիգրան Ձիթողցյանի և դիզայներ, ոսկերիչ քանդակագործ Նուռի աշխատանքների ցուցադրությունը։ Ներսես Ավետիսյանը բեմում կլինի «Ցուրտ օր դժոխքում» մոնոդրամայով։ Կլինեն պանելային քննարկումներ արհեստական բանականությունն ընդդեմ ստեղծագործողների թեմայով։ Վերջում սպասվում է մեծ համերգ։ Ավետ Բարսեղյանի ստեղծագործությունները կհնչեցնեն Արամ MP3-ը, Սոնա Ռուբենյանը, Գոռ Սուջյանը Մովսես Մովսիսյանը։ Մուտքն ազատ է, ամրագրումների կարիք չկա։ Փառատոնի օրը կտրվի արցախցի գրողների  ստեղծագործությունների մրցույթի մեկնարկը։

«Այս միջոցառման ընթացքում ստացված հասույթը կփոխանցվի բարեգործական նպատակին։ Կստեղծվի հանձնաժողով, որը հասույթը կտրամադրի այն ստեղծագործողներին, որոնք տեղահանվել են Ադրբեջանի ագրեսիայի պատճառով, բնակվում են Հայաստանում, ցանկանում են շարունակել իրենց ստեղծագործական կյանքը»,-ասաց Գնել Նալբանդյանը։

 Հրատարակչության ստրատեգիական և հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանը, խոսելով ձմեռային փառատոնի կարևորության մասին, նշեց, որ ընթերցողների հետաքրքրությունը բավական մեծ է։

«Մենք ունենք մեր կայուն ընթերցողներին, սակայն չենք սահմանափակվում և ցանկանում ենք ընդլայնել նրանց շրջանակը՝ ներգրավելով երիտասարդների։ Ձմեռային փառատոնն այս անգամ տարբերվում է իր միջոցառումների բազմազանությամբ։ Այսինքն՝ յուրաքանչյուրի ճաշակին հարմար միջոցառումներ ունենք։ Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի գրքի փառատոնների նկատմամբ հետաքրքրությունն աճում է»,-ասաց Գոհար Մանուկյանը։

 

Տարածել