ՌԵՅ ԴԱԼԻՈ. «Սկզբունքներ»
01/21/2025
Աշխարհում 5 միլիոն օրինակ վաճառք գրանցած գիրքը հայերենով Արմբրոկի հովանավորությամբ։
Աշխարհում 5 միլիոն օրինակ վաճառք գրանցած ու բեսթսելլեր համարվող գիրքը հիմա հայերենով: Newmag-ը հայ ընթերցողին է ներկայացրել աշխարհահռչակ ֆինանսիստ, ներդրող, ձեռներեց Ռեյ Դալիոյի «Սկզբունքներ» կյանքում և գործում գիրքը։
Գրքում հեղինակը ներկայացնում է իր մշակած սկզբունքները, որոնք իրեն օգնել են հասնել բացառիկ արդյունքների կյանքում և բիզնեսում: Գիրքը արժեքավոր ուղեցույց է թե´ անհատների, թե´կազմակերպությունների համար։ Դալիոն բացահայտում է ճշմարտության և թափանցիկության վրա հիմնված յուրահատուկ մշակույթի ստեղծման գաղտնիքները: Նա ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համակարգել կյանքի տարբեր ոլորտները՝ դրանք դարձնելով հասկանալի և կառավարելի: Գիրքը հարուստ է որոշումների կայացման, թիմերի ղեկավարման և խոչընդոտների հաղթահարման գործնական խորհուրդներով:
Գրքի գլխավոր հովանավորը ԱՐՄԲՐՈԿ ընկերությունն է։
ԱՐՄԲՐՈԿ ներդրումային ընկերությունը գործում է 1994 թվականից: Ընկերությունն անհատներին և իրավաբանական անձանց տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխանող ֆինանսական և ներդրումային ծառայություններ՝ ապահովելով սպասարկման բարձր որակ:
Ռեյ Դալիոն (ծնվ․ 1975 թ.) հաջողակ ներդրող ու ձեռներեց է: CIO ամսագիրը նրան անվանել է «ներդրումների Սթիվ Ջոբս» և «ֆինանսական աշխարհի փիլիսոփա-թագավոր»: Դալիոն իր ներդրումային Bridgewater Associates ընկերությունը հիմնել է Նյու Յորքի երեքսենյականոց բնակարանում։ 40 տարի անց Bridgewater-ը դարձել է պատմության մեջ ամենաշատ գումար վաստակած հեջ ֆոնդը: Այն դարձել է նաև ԱՄՆ-ում 5-րդ խոշոր մասնավոր ընկերությունը: Time ամսագիրը Դալիոյին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկ:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը