«Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքն արդեն վաճառքում է
Newmag-ը ներկայացրեց 2019 թվականի նոր հիթը՝ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը: «Նյու Յորք Թայմս»-ի բեսթսելլեր գրող, մոտիվացիոն խոսնակ, 4 երեխայի մայր Ռեյչլ Հոլիսը վերադառնում է խորհուրդների ու ոգեշնչող պատմությունների նոր պաշարով:
Համաշխարհային բեսթսելլերը թարգմանվել է աշխարհի 20 լեզուներով, գլխավորել «The New York Times» և «Publishers weekly» բեսթսելլերների ցուցակը: «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը սիրվել է նաև հայ ընթերցասերների կողմից: Newmag-ը, խախտելով ավանդույթները, «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» -ը վաճառքի էր հանել նախքան շնորհանդեսը, ինչի արդյունքում սպառվել է տպաքանակի մոտ 80 տոկոսը: Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը, անդրադառնալով գրքի բովանդակությանը, նշել է, որ հայ կանանց պարագայում ուշքի գալը նշանակում է լինել ավելի ուրախ, ինքնավստահ, մեկ վայրկյան կանգ առնել և հասկանալ սեփական արժեքը: «Մենք բոլորս հաճախ արդարանում ենք՝ ինչո՞ւ չենք հասնում, ինչո՞ւ ենք ավելի բարկացած, ինչո՞ւ վատ տեսք ունենք: Այո՛, բոլորս շատ թե քիչ արդարանում ենք, որքանով տեղյակ եմ, այս գրքում Ռեյչլ Հոլիսն ասում է՝ արդարանում ենք, որովհետև ունենք ինչ-որ բարդույթներ, այնպես որ, եթե գիրքն օգնելու է ձերբազատվել բարդույթներից, չարդարանալ և պարզապես ապրել, ես շատ ուրախ եմ»,- ասել է հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը: Ռեյչլ Հոլիսն իր «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքով հեղափոխեց կանանց ու աղջիկներին, հիմա հերթը երկրորդ մասինն է: «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր»-ը մոտիվացիոն ձեռնարկ է, թե ինչպես լուծել բոլոր խնդիրները՝ առանց վարանելու ու ավելորդ բարդույթների: Գրք ում Ռեյչլը պատմում է այն բոլոր արդարացումների մասին, որոնք երկար ժամանակ խանգարել են իրեն և խնդրում ընթերցողներին վերհիշել, թե որոնք են իրենց կյանքի այն դրվագները, երբ լիովին հրաժարվել են արդարանալուց: Պրոֆեսիոնալ խորհրդատուն գրքում պատմում է իր մշտական պայքարների մասին, որոնցից մեկն այլոց կարծիքը հաշվի չառնելու մասին է, ինչը ոչ միշտ է ստացվում: Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նշում է՝ մենք ունենք հասարակության ծանր ճնշում և, թերևս, այդ ծանր ճնշումն է, որ ստիպում է ամեն պահի արդարանալ: «Ինչո՞ւ չես ամուսնացել, ինչո՞ւ երեխայի նկարը չես հրապարակում սոցիալական ցանցերում, կամ ինչո՞ւ եմ հրապարակում... այս ինչուները մեր հասարակությունում ավելի շատ են, քան այլուր: Առկա խնդիրների կողքին մենք շարունակում ենք ստեղծել արհեստածին, նոր խնդիրներ, ինչի պատճառով չենք կարողանում ազատորեն շնչել և երկխոսել, որովհետև արդարանում ենք»,- ասել է հաղորդավարուհին: Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը, նրանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական «ես»-ը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Newmag-ի հրատարակած «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գրքի շնորհանդեսի ընթացքում գրքի հայերեն թարգմանության խմբագիր Տաթևիկ Նալբանդյանը նշեց՝ արդարացումները խորտակում են որևէ քայլ անելու ձգտումը: «Արդարանալ նշանակում է հանձնվել՝ նախքան սկսելը. ահա թե ինչու է Ռեյչլը համոզված, որ հաջողության համար պետք է ձերբազատվել արդարացումներից»,-ասել է խմբագիրը: Գրքում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ չկա ավելի զորեղ և ազատություն տվող զգացում, քան սեփական ցանկություններն ունենալը, նույնիսկ եթե ոչ ոք չի հասկանում դրանց շարժառիթները: Ինչ երազանք էլ լինի, այն քոնն է, որովհետև երբ հասկանում ես, որ պարտավոր չես արդարացում գտնել քո երազանքի համար, այդ օրը քայլ ես անում դեպի քո իրական «ես»-ը: Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին նշում է, որ գիրքը լավ ուղերձ է պարունակում բոլորի համար, այն է՝ մարդիկ պետք է գնան երազանքի ու նպատակների հետևից՝ հավատալով սեփական ուժերին: «Ռեյչլ Հոլիսը նկարագրում է յուրաքանչյուրիս կյանքում պատահած իրավիճակ, իրադարձություններ, որոնք կարող են մեզ հետ պահել մեր երազանքի ճանապարհից, բայց կարևոր է չընկրկել և առաջ շարժվել: Հայաստանը լավ օրինակ է, որտեղ կանայք, աղջիկները գնում են իրենց նպատակների հետևից և կարողանում են հաջողությունների ու բարձրունքների հասնել»,- ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը Ռեյչլը գրել է՝ ոգեշնչվելով Դեմի Լովատոյի «Sorry, not sorry» երգից: Հեղինակը նույնիսկ մտածում էր գիրքը վերնագրել այդ երգի մոտիվով՝ «Կներես, քեզ քիչ էր»: Ռիթմիկ, զվարճալի և հանդուգն երաժշտության պես գիրք, որ խորհուրդ է տալիս կյանքն ապրել սեփական կանոններով: Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը վաճառվում է բոլոր գրախանութներում: Գինը 4800 դրամ: Գիրքը վաճառվում է նաև առցանց: Պատվիրելու համար պետք է այցելել books.newmag.am կայքը: Այսքանով Newmag-ի հրատարակած բեսթսելլերների շարքը չի սահմանափակվում: 2020 թվականին Newmag-ը կհրապարակի համաշխարհային բեսթսելլեր և վաճառքի բացարձակ ռեկորդակիր, Միշել Օբամայի հեղինակած «Իմ պատմությունը» գիրքը: Աղբյուր՝ tert.am
Ռեյչլ Հոլիս
5800 ֏
Նկարագրություն
Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական եսը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։ Թե ինչպես, կիմանաք գիրքը կարդալով։
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը