Աղջիկ ջան, մի արդարացիր. Նյումեգի թարգմանած ու հրատարակած Ռեյչլ Հոլիսի բեսթսելլերը մոտիվացիոն ձեռնարկ է՝ հաջողության հասնելու նախադրյալների մասին
Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, մի արդարացիր» մոտիվացիոն ձեռնարկը, «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքի տրամաբանական շարունակությունն է:
Ռեյչլ Հոլիսը վերադառնում է: Աղջիկներին ուշքի բերելուց հետո, մոտիվացիոն խոսնակ և 4 երեխայի մայր Ռեյչլ Հոլիսը հորդորում է՝ չարդարանալ: «Աղջիկ ջան, մի արդարացիր» բեսթսելլերում Ռեյչլ Հոլիսը նկարագրում է քայլերը, որոնք տանում են հաջողության: Գիրքը նպատակներ սահմանելու և դրանց հասնելու մասին է:
Համաշխարհային բեսթսելլերը տալիս է հենց այդ հարցի պատասխանը: Գիրքը թարգմանվել է աշխարհի 20 լեզուներով և գլխավորել է «Նյու Յորք Թայմսի» և «Փաբլիշրս Վիքլիի» բեսթսելլերների ցուցակը: Այժմ այն հրատարակվել է նաև հայերեն: Գրքի թարգմանությունը «Նյումեգը» վստահել է «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքի թարգմանչին:
Գրքի ուղերձը հստակ է՝ հավատալ ուժերին և գնալ երազանքի հետևից: Ռեյչլ Հոլիսի հաջողության բանաձևը գիրքը խմբագրելիս առանձնացրել է Տաթևիկ Նալբանդյանը:
Գիրքն այն մասին է, թե ինչպես միայն ավագ դպրոցի վկայականով, երիտասարդ և վախկոտ աղջիկը, որը սարսափում էր շրջապատի կարծիքներից, դարձավ ինքնավստահ և հպարտ կին: Սա միայն Ռեյչլի պատմությունը չէ. չարդարանալու առաջին փորձությունը հաղթահարելու մասին այսօր խոստովանում են նաև մեր կողքին ապրող հաջողության հասած կանայք:
Հայերեն գրքի թարգմանության շնորհանդեսին եկել են քաղաքական, հասարակական և շոու-բիզնեսի ամենավառ աստղերը: Սա կանանց մասին գրքի հաջողակ կանանց հավաք էր, որտեղը ոչ այնքան փորձ էին ուսումնասիրում, որքան փորձով փոխանակվում:
Շնորհանդեսին «Նյումեգը» ներկայացրեց ոչ միայն Ռեյչլ Հոլիսի գիրքը, այլև մրցանակ տվեց երեք այն կանանց, որոնք ի հեճուկս դժվարություններ, առանց արդարացում փնտրելու հաջող են իրենց կարիերայում և կյանքում: Մրցանակակիրները ստացան Պրեգոմե զարդեր, գինի Արմենիա Վայնից և, իհարկե, Ռեչլի նոր գիրքը: Այն հրատարակվել է «Դիջիթեյնի» հետ գործակցությամբ: Ընկերության միջազգային զարգացման մենեջերի համոզմամբ՝ Ռեյչլ Հոլիզի գիրքը կարևոր ուղերձ է կանանց:
Ռեչյլ Հոլիսի գիրքն արդեն վաճառքում: Այն գրախանութներում է արդեն մի քանի օր և շնորհանդեսի օրը պարզվեց, որ գիրքը բեսթսելլեր: Մի քանի օրում սպառվել եմ ամբողջ տպաքանակի գրեթե 80 տոկոսը:
Աղբյուր՝ armeniatv.am
Ռեյչլ Հոլիս
2900 ֏
Նկարագրություն
Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական եսը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։ Թե ինչպես, կիմանաք գիրքը կարդալով։