ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Նյումեգ» հրատ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Նյումեգ» հրատարակչության ստեղծագործական կազմին

newmag-y-n

Դեկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Նյումեգ» հրատարակչության ստեղծագործական կազմին։

Դեկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Նյումեգ» հրատարակչության ստեղծագործական կազմին՝ ուղեկցությամբ «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժին տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի:

Հանդիպմանը «Նյումեգ» հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, խոսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի և «Նյումեգ»-ի միջև ստորագրված հուշագրի ու համատեղ իրականացված ծրագրերի մասին։

Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով ներկաներին, գոհունակությամբ անդրադարձավ Մայր Աթոռի և «Նյումեգ»-ի միջև առկա համագործակցությանը, որի արդյունքում տպագրվել է քրիստոնեությանն առնչվող հանրամատչելի ու գիտահանրամատչելի գրականություն։ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց նաև հրատարակչության տնօրինությանը և ստեղծագործական կազմին՝ հայորդիների կրթության, դաստիարակության և արժեքային համակարգի ձևավորմանն ի նպաստ ներդրած ջանքերի համար:

Հանդիպման վերջում ներկաներն իրենց հարցերն ուղղեցին Վեհափառ Հայրապետին, որոնք վերաբերում էին հայրենիքի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը:

 

Տարածել