Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Նյումեգ» հրատարակչության ստեղծագործական կազմին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Նյումեգ» հրատարակչության ստեղծագործական կազմին
Դեկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Նյումեգ» հրատարակչության ստեղծագործական կազմին՝ ուղեկցությամբ «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժին տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի:
Հանդիպմանը «Նյումեգ» հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, խոսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի և «ՆյուՄեգ»-ի միջև ստորագրված հուշագրի ու համատեղ իրականացված ծրագրերի մասին։
Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով ներկաներին, գոհունակությամբ անդրադարձավ Մայր Աթոռի և «Նյումեգ»-ի միջև առկա համագործակցությանը, որի արդյունքում տպագրվել է քրիստոնեությանն առնչվող հանրամատչելի ու գիտահանրամատչելի գրականություն։ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց նաև հրատարակչության տնօրինությանը և ստեղծագործական կազմին՝ հայորդիների կրթության, դաստիարակության և արժեքային համակարգի ձևավորմանն ի նպաստ ներդրած ջանքերի համար:
Հանդիպման վերջում ներկաներն իրենց հարցերն ուղղեցին Վեհափառ Հայրապետին, որոնք վերաբերում էին հայրենիքի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է