Անի Քոչարի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրին
«Հանձնվել չկա՛» գրքի հեղինակը հյուրընկալվել է Հանրային հեռուստաըներության «Առավոտ լուսո» ծրագրին: Անի Քոչարը ներկայցրել է՝ ինչ ճանապարհ է անցել ինքնակենսագրական գիրքը մինչ հրատարակվելը: Նա իր շնորհակալությունն է հայտնել Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանին՝ գիրքը գրելու գաղափարի համար: «Երբ Արտակն ինձ զանգահարեց ու ասաց, որ նման գաղափար է առաջացել իր մոտ, ես միանգամից համաձայնեցի: Բայց քանի որ առողջական ծանր շրջափուլ էր, հույս չունեի, որ կարող եմ ավարտին հասցնել գիրքը: Սա կյանքի գնով գրված գիրք է: Շատ էի ցանկանում իմ ուղերձները, սերը, հավատը փոխանցել մարդկանց »:
Ըստ Անի Քոչարի, գիրքն ամենևին էլ հիվանդության մասին չէ, սա գիրք է դժվարությունն ու փորձությունը հավատով հաղթահարելու համար: Մարդ պարտվում է այն ժամանակ, երբ հանձնվում է: Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է