Աննա Աստվածատուրյան Թերքոթ. «Մեկ օրում Բաքուն հայերի համար վերածվեց դժոխքի»
Աննա Աստվածատուրյան Թերքոթ. «Մեկ օրում Բաքուն հայերի համար վերածվեց դժոխքի»
Այսօր տեղի ունեցավ ամերիկահայ գրող, իրավապաշտպան եւ բարեգործ Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը: Գիրքը թարգմանել է, հրատարակել է Newmag-ը:
Գիրքը 1988 թվականին Բաքվի ջարդերի ականատես 8-ամյա հայ աղջնակի օրագիրն է ամենադաժան վայրագությունների մասին, երբ Ադրբեջանում պատական մակարդակով կազմակերպված հայատյացության ահագնությունը սրբեց-տարավ մարդկային համակեցության մասին բոլոր միֆերը:
Աննա Աստվածատուրյան Թերքոթը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ծնողներն ամեն բան արել են, որպեսզի իր մանկությունը Բաքվում լինի լուսավոր, սակայն 1988 թվականին մեկ օրում ամեն բան փոխվեց եւ Բաքուն, որ կառուցել են հայերը, իր եւ հարյուր հազարավոր հայերի համար վերածվեց դժողքի: Իրենց ընտանիքը տեղափոխվեց Երեւան, իսկ երեք տարի անց` Միացյալ Նահանգներ: Տիկին Աննան պատմեց, որ իրեն զարմացրել են ամերիկացիները, որոնք չեն իմացել ու չի էլ հետաքրքրել, թե որտեղից են հայտնվել այդ երկրում եւ ովքեր են եղել իրենց նախնիները:
Եվ իր համար սարսափելի է եղել, որ իր ապագա երեխաներն էլ գուցե կարող են չիմանալ, թե ինչ պատճառով է, որ իրենք հայտնվել Ամերիկայում: Նրա խոսքով, այս գիրքը գրվել է նաեւ հենց իր երեխաների, նրանց հասակակից հայ երիտասարդների համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդա նաև

Շվեյցարահայ վավերագրող-լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գիրք-ալբոմը նոր լույս կսփռի 44-օրյա պատերազմի վրա

«Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտումը կարող է դրա կրկնության նոր ռիսկ ստեղծել, անհանդուրժողականությունը ինքնին ագրեսիայի ձեւ է՝ ուղղված Հայաստանին». Թաներ Աքչամ

Հայաստանում հրատարակվել է լուսանկարիչ Դեմիր Սոնմեզի` Արցախի մասին տարեգրությունը

Ապրիլի 25-ին կմեկնարկի CAREER CITY FEST 2K25 լավագույն գործատուների փառատոնը
