«Արարատ-73»-ի առաջին մեծ նվաճումը. դրան նվիրված գիրք
Ուղիղ 50 տարի առաջ, 1973-ի հոկտեմբերի 10-ին, Երևանի «Արարատը» ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով Կիևի «Դինամոյին», առաջին անգամ տիրեց պատվավոր մրցանակին: հանդիպման հերոս դարձավ աջ եզրափային հարձակվող Լևոն Իշտոյանը, որը նախ 89-րդ րոպ
Ուղիղ 50 տարի առաջ, 1973-ի հոկտեմբերի 10-ին, Երևանի «Արարատը» ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով Կիևի «Դինամոյին», առաջին անգամ տիրեց պատվավոր մրցանակին: հանդիպման հերոս դարձավ աջ եզրափային հարձակվող Լևոն Իշտոյանը, որը նախ 89-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակի 103-րդ րոպեին կիսաշրջադարձ հարվածով խփեց հաղթական գոլը: Նույն տարի «Արարատը» նաւ հաղթում է ԽՍՀՄ առաջնությունում:
Newmag հրատարակությունն այդ կապակցությամբ այսօր հաճելի նվեր մատուցեց ֆուտբոլասերներին՝ ներկայացնելով մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի հեղինակած «Արարատ-73. Հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գիրքը: Ինչպես նշեց հեղինակը, նման գիրք հրատարակելու գաղափարն իր մոտ ծագել է դեռևս 2013 թվականին, «Արարատ-73»-ի փառավոր հաղթանակների 40-ամյակի ժամանակ, սակայն հանգամանքի բերումով այն իրականություն դարձավ միայն այս տարի, «Փյունիկի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի աջակցության շնորհիվ:
Անվանի մեկնաբանը գրքում շարադրել է իր հուշերն ու պատմությունները, որում մանրամասն ներկայացրել է հաղթանակ տանող ճանապարհը, ականատեսի բծախնդրությամբ ցույց է տվել, թե ինչ դժվարությունների և զրկանքների միջով է անցել թիմն այդ աննախադեպ հաջողություններին հասնելու համար։
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է