ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

«Արարատ 73»-ի հաղթանակը պետության, սերունդների, պր

«Արարատ 73»-ի հաղթանակը պետության, սերունդների, պրոֆեսորների, բոլորի կողմից մտածված բանաձեւի արդյունքում ստեղծված հաղթանակ էր»

newmag-y-n

Կայացավ «Արարատ 73, հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքի շնորհանդեսը

«Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Արարատ 73» գրքի շնորհանդեսը։ Պատմական հաղթանակից 50 տարի անց նույն օրը «Newmag»-ը ներկայացնում է անվանի մարզական մեկնաբան, լրագրող Սուրեն Բաղդասարյանի հեղինակային գիրքը՝ «Արարատ 73, հայկական ֆուտբոլի ոսկեդարը»։

«Մեր հաղթանակները ոչ միայն անցյալում են եղել, այլ նաեւ մեր խորին համոզմամբ եւ հավատով՝ ապագայում էլ լինելու են։ Այս գիրքը ոչ միայն լրագրողական հրաշալի աշխատանք է, այլ նաեւ արձակագրի գործ։ Մեր ֆուտբոլային, սպորտային գրականությունը եւ ընդհանրապես հայկական սպորտին նվիրված գրականությունը կարեւոր ձեռքբերում է ունեցել այս գրքով, քանի որ այստեղ ի մի են բերված բոլոր փաստերն ու տվյալները, մեր լեգենդար ֆուտբոլիստների պատմությունը»,- ասաց գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը։ «Անկախ իրավիճակից, պետք է ծնկի չգալ, այլ վեր բարձրանալ դեպի հաղթանակ։ Արարատի հաղթանակը մեր ազգի հաղթանակն էր։ «Արարատ 73»-ից հետո մեր ֆուտբոլում եղել են բազմաթիվ աստղեր, հրաշալի ֆուտբոլիստներ, բայց չկար հավաքական, դա հայկական մենթալիտետի խնդիրն էր, բայց երբ լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը եկավ Հայաստան, ֆուտբոլը սկսեց ծաղկել բոլոր իմաստներով։ Նա թույլ չտվեց, որ արտաքին ուժերը խանգարեն եւ իր ներուժը գործադրեց եւ «Արարատ 73»-ը բազում հաղթանակներ կերտեց»,-ասաց գրքի հեղինակ Սուրեն Բաղդասարյանը։

«Արարատ 73»-ի ֆուտբոլիստներից լեգենդար Սերգեյ Բոնդարենկոն նշեց, որ թեկուզ 50 տարի է անցել ֆուտբոլային կարիերայից, բայց հայ հասարակությունը մշտապես գովաբանում է «Արարատ 73»-ին. «Մեզ շատ հաճախ են ասում՝ արտասահմանում եթե ֆուտբոլիստ դառնայիք, շատ հարուստ կլինեիք, բայց իրենք մի բան չեն հասկանում. երբ ֆուտբոլային թիմը դուրս էր գալիս ֆուտբոլային հրապարակ, 75000-ից ավելի հանդիսատես դիտում էին մեզ, եւ երբ մենք հաղթում էինք, նրանք երգում եւ պարում էին այդ հաղթանակի համար։ Դա է մեր մեծ հարստությունը, մեր միլիոնը»։ Ֆուտբոլիստը հիշեց իր թիմակից ընկերներին եւ նշեց, որ նրանք բոլորն էլ ջանք ու եռանդ են դրել հայկական ֆուտբոլի մեջ։
 

Տարածել