«Ահռելի, բծախնդիր աշխատանք է կատարված». «Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով
04/23/2025
Newmag հրատարակչությունն ու ՀԲԸՄ-ը նախաձեռնել են Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված գիտական շաբաթ։ «Ցեղասպանագիտության շաբաթը» սկսվեց Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմությունը» գրքի շնորհանդեսով։
Գրքի գլխավոր գործընկերը ՀԲԸՄ-ն է, գործընկերը` «Հայաքվեն»։ ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանը շնորհանդեսին եկել էր Վահագն Դադրյանի անվան հուշամեդալով, որը ստացել է Լոս Անջելեսում պոլսահայ համայնքից։ Լ
ուսինե Սահակյանն ուսումնասիրում է Դադրյանի արխիվները, աշխատել է Երուսաղեմի արխիվներում։ Փորձագետը շեշտեց, որ Դադրյանը մեծ աշխատանք է կատարել ոչ միայն Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում. «Բացի այն, որ Դադրյանը գիտական ուսումնասիրություններ է արել, նաև օտարալեզու մամուլում բազմաթիվ կարևոր հրապարակումների հեղինակ է։
Այդ հոդվածներում խոսել է ոչ միայն Օսմանյան կայսրության կատարած ոճրագործության, այլ նաև Արցախի հիմնահարցի մասին։ Դեռ 1964 թվականին նա գրել է արցախահայերի նվերաբերող հոդված, ահազանգել է այն բոլոր խնդիրները, որոնց այսօր մենք առնչվում ենք։ Իսկ ցեղասպանագիտության ուսումնասիրության ոլորտում Դադրյանն այնպիսի լուրջ նշաձող է դրել, որ այսօր էլ բոլոր մասնագետները պետք է պահենք դա»։ Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իր հետ բերել էր պրոֆեսոր Դադրյանի ստորագրությամբ գիրքը։
Դեմոյանը մեծ նշանակություն է տալիս այս գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարկությանը.
«Newmag-ի այս նախաձեռնությունը ռազմավարական նշանություն ունի, որով պետք է պայքարել մեր ժողականության դեմ։ Նման գիրք գրելու համար երևի ընտանիք չպետք է ունենաս։ Ահռելի, բծախնդիր աշխատանք է կատարված։ Դա իսկապես զոհողություն է։ Եթե տանք գրքի սեղմ բնութագիրը, Դադրյանը մասնագիտությամբ լինելով մաթեմատիկոս, բժշկի նշտարով շերտ առ շերտ բացել է կատարված հանցագործությունը, տվել գնահատական ու ուղերձ։ Նախ, ցեղասպանությունը ներկայացրել է Թուրքիայի դաշնակիցների՝ Ավստրիայիու Գերմանիայի արխիվների վերլուծությամբ ու ուսումնասիրությամբ։
Այս համատեքստում ցանկացած պատմաբան հասկանում է կատարվածի անհերքելիությունը։ Գիտական լեզուն է նաև շատ կարևոր, եզրույթները, եզրաբանությունը, որը մինչ այդ Խորհրդային, սփյուռքյան շրջանակներում չկար։ Դա դարձավ հայոց ցեղասպանագիտության համար հիմք»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Վահագն Դադրյան
8800 ֏
Նկարագրություն
Վահագն Դադրյանի այս գիրքը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորագույն աշխատություններից մեկն է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1995-ին։ Հեղինակը վերլուծում է Հայոց ցեղասպանության պատմական զարգացումները և ընդգծում էթնիկ հակամարտությունների դերը Բալկաններից մինչև Կովկաս։ Աշխատությունը հիմնված է թուրքական, գերմանական և ավստրիական պաշտոնական արխիվային փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրության վրա։ Դադրյանը գիտական շրջանառության մեջ է դրել բացառիկ կարևորություն ունեցող վավերագրեր: Դրանք վերլուծել է պատմական, միջազգային իրավական, քրեագիտական, հասարակագիտական ու ոճրագիտական մոտեցումներով և ձևակերպել Հայոց ցեղասպանության գիտական բնորոշումներն ու սահմանումները։
Կարդա նաև
Newmаg-ը ինտելեկտուալ փակ ակումբ է հիմնում՝ Signature Club
«Նոր գիրք»-37/25. Միքայելյան, Մատյո, Թրամփ, Կիյոսակի
Newmag Signature Club կբացվի սահմանափակ թվով գրքասերների համար
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԸՆԴԱՄԵՆԸ ԳԻՐՔ ՍԻՐՈՂ 100 ԱՆՁԻ ՀԱՄԱՐ