3 բացառիկ գիրք, խաղեր՝ գումարած մուլտֆիլմերի երաժշտություն. մեկնարկում է «Դեպի դպրոց» մանկապատանեկան գրքի փառատոնը
08/22/2024
«Օգոստոսի 24-ին բոլոր ընթերցասեր երեխաներին ու նրանց ծնողներին հրավիրում ենք «Երազ» այգի, որտեղ արդեն երկրորդ անգամ անցկացվելու է «Դեպի դպրոց»՝ / BACK TO SCHOOL ամենամյա մանկապատանեկան գրքի փառատոնը:
Այդ օրն ունենք երեք գիրք: Իսկ այս մեկ տարվա ընթացքում «Երազ» մատենաշարը հրատարակել է եւս 10 գիրք »,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Նյու Մեգի» ծրագրերի եւ «Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը: Գոհար Մանուկյան Նա հավելեց, որ բացի այդ գրքերի ներկայացումից, ունենալու են մշակութային հագեցած երեկո՝ տարբեր խմբերի մասնակցությամբ, այս անգամ փառատոնին է միացել նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ հետաքրքիր ծրագրով:
Նախատեսված են տարբեր զարգացման խաղեր երեխաների համար, միջոցառման ժամանակ հանդես կգա նաեւ «Օրրան» բարեգործական կազմակերպության երգչախումբը, Արցախի երեխաները: Անի Հակոբյան Գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը խոսեց «Երազ» մատենաշարի երեք գրքերից: Դրանք են Սեսիլիա Հեյկիլյայի «Վերջին ամրակետը», Եվգենի Վելտիստովի ամենահայտնի գիրքը՝ «Էլեկտրոնիկի արկածները» եւ Ջեֆ Քիննի «Վտվտիկի օրագրի» երկրորդ հատորը: «Վտվտիկի օրագիրը» համաշխարհային բեսթսելլեր է, վաճառվել մոտ 300 միլիոն օրինակով, թարգմանվել 5 տասնյակ լեզվով, 6 տարի անընդմեջ գիրքն արժանացել է Nickelodeon Kids Choice մրցանակին։
Լիլիթ Հարությունյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մարքետինգի եւ հաղորդակցության ղեկավար Լիլիթ Հարությունյանը, ի թիվս այլնի տեղեկացրեց, որ «Դեպի դպրոց»՝ / BACK TO SCHOOL ամենամյա մանկապատանեական գրքի փառատոնին մասնակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կվինտետը, որը երեխաներին պարգեւելու է սիրված մուլտֆիլմերի՝ դասական հնչողությամբ կատարումներ: Նա հորդորեց ծնողներին գալ եւ երեխաների հետ վայելել բացօթյա բացառիկ համերգը: «Կարծում եմ՝ սա շատ կարեւոր գործակցության սկիզբ կարող է դառնալ newmag-ի հետ: Նա հավելեց, որ «Սիմֆոնիկ Դաս Ա» կրթական ծրագրի թիմը եւս ներկայանալու է երեխաներին, ինտերակտիվ խաղերով, նվերներով ներկայացնելու է դասական երաժշտությունը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը