BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Մեդիալուսաբանում

Արդշինբանկը՝ Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քար

Արդշինբանկը՝ Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը» գրքի հայերեն հրատարակման գլխավոր գործընկեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

newmag-y-n

Այս գիրքը պատմում է՝ ինչպես ամենաանհավանական, հակասական մշակութային արժեքներով ազգերն իրար ձեռք սեղմեն, երբ արանքում բիզնես շահն է։

Այս գիրքը պատմում է՝ ինչպես ամենաանհավանական, հակասական մշակութային արժեքներով ազգերն իրար ձեռք սեղմեն, երբ արանքում բիզնես շահն է։

«Աշխարհի մշակույթների քարտեզը» գրքի հեղինակ Էրին Մեյերը, որը համարվում է մոլորակի բիզնես մտածողներից մեկը, 253 էջով սովորեցնում է «կոտրել գլոբալ բիզնեսի անտեսանելի պատնեշները»։ Երեք աշխարհամասերում ապրած հեղինակը գիտի՝ բիզնեսում ամերիկացիները «բլիթի ու մտրակի» քաղաքականություն են վարում, ուղղախոս են գերմանացիները, սեթևեթող են ֆրանսիացիները, ասիացիներն էլ կառչած են նախապաշարմունքներից։

Հայերեն բիզնես մտածողություն ձևավորելու համար Արդշինբանկն արդեն երրորդ անգամ համագործակցում է Newmag հրատարակչության հետ։ «Այս տեսակ հայալեզու գրականության կարիք ունենք»,- նկատում է Արդշինբանկի Վարչության նախագահն ու փոխգործակցությունն արդյունավետ համարում։ Արտակ Անանյանի պնդմամբ՝ Հայաստանը հիմա դժվար է մոնոէթնիկ պետություն անվանել։ Երևանի փողոցներում ամեն քայլափոխի ռուսներ են, հնդիկներ, եվրոպացիներ։

«ՀՀ-ում արդեն այլազգիների քանակն այնքան է ավելացել, որ նրանք մասնակցում են մեր տնտեսական ու սոցիալական կյանքին, և այդ միջանձնային հարաբերությունները, շփումները մենք շատ կարևորում ենք: Այդ իսկ պատճառով, համագործակցելով Newmag-ի հետ, փորձեցինք մեր հայ ընթերցողին  ներկայացնել այս գիրքը»,- նշում է Արդշինբանկի Վարչության Նախագահ Արտակ Անանյանը:

Ինչպե՞ս հասկանալ մեր օտարազգի բարեկամների լեզուն, ինչպե՞ս նրանց բերել մեր դաշտ․ փոքր պարբերություններով, հստակ նախադասություններով գրքի հեղինակը սովորեցնում է ջրից չոր դուրս գալ անգամ, երբ շատ խոր հակասություններ կան էթնիկ, կրոնական, քաղաքական ու ռասսայական պատկանելիությունների միջև։

Հիմա, երբ պետությունները ռազմամթերքից մինչև սպիտակ թուղթ ներկրում են, շատ կարևոր է փոխշահավետ բանակցություններ վարել գործընկերների հետ։ Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը» գիրքը նաև Արդշինբանկին է օգտակար եղել։ Արտակ Անանյանը պատմում է, որ ինքը նախ բնագիրն է կարդացել։ Ընկերոջ նվիրած գիրքը հավանել է ու որոշել՝ այն նաև պետք է հայերեն թարգմանվի։

Արդշինբանկի ղեկավարն ուզում է, որ իր աշխատակիցների սեղանի գիրքը դառնա «Աշխարհի մշակույթների քարտեզը»։

Մինչև հայ ընթերցողը գիրքը կկարդա ու կփորձի այն գործնական դաշտ տեղափոխել, Հայաստանի ամենախոշոր բանկերից մեկը Newmag հրատարակչության հետ կորոշի՝ որն է լինելու ոչ գեղարվեստական ժանրի իրենց հաջորդ բեսթսելլերը։

Տարածել