Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, Քաջարանի մշակույթի պալատում կայացավ գրքի փառատոն
02/20/2025
Ցանկացողները տեղում նաև ձեռք բերեցին գրքեր` երիտասարդ հեղինակների ինքնագրերով:
Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, Քաջարանի մշակույթի պալատում կայացավ գրքի փառատոն, որին մասնակցում էին տարբեր ժանրերի երիտասարդ ստեղծագործողներ Գառնիկ Ալեքսանյանը, Արտյոմ Առուստամյանը, գրքային բլոգերներ Մարի Հայրապետյանը, Լիանա Պողոսյանը, իսկ ԶՊՄԿ աջակցությամբ մշակույթի պալատի գրադարանն ունեցավ Newmag հրատարակչության 500 գիրք: Ընթերցողներին հնարավորություն էր ընձեռնվել ակտիվ քննարկում ունենալ հյուրերի, այդ թվում` Նյումեգ հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի և գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի հետ, ովքեր նվեր ստացան Ս․ Դավթյանի «ԶՊՄԿ - հանքաշխարհի լեգենդը» գիրքը։
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է