Գլխավոր Մեդիալուսաբանում

Երևանում կայացել է Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ մ

Երևանում կայացել է Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքի շնորհանդեսը

02/09/2026

newmag-y-n

Երևանում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականի՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքի շնորհանդեսը։

Երևանում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականի՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքի շնորհանդեսը։ Այն ներկայացրել է Newmag հրատարակչությունը։ Գիրքը Մխիթարյանի կյանքի և մարզական ուղու անկեղծ պատմությունն է՝ հոր և որդու հարաբերություններից մինչև միջազգային ֆուտբոլում կայացած հաղթական ճանապարհը։ Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը և այլոք։


Տարածել

 Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում
Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում

Ալեսանդրո Ալչատո

Հենրիխ Մխիթարյան

7800 ֏

Նկարագրություն

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է, տաղանդն ու մասնագիտական ուղին կարծես ժառանգություն է ստացել։ Ծնվել է Հայաստանում, մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը խաղում էր Լիգա 2-ում։ Համլետ Մխիթարյանը եղել է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ հարձակվողներից։ Մահացել է ուղեղի քաղցկեղից, 33 տարեկանում, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան էր։

Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։

Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա՝ «Սան Պաուլո» ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր՝ ստեղծագործական ոճ, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։ Կարիերայի ընթացքում կրել է «Փյունիկի», «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» մարզաշապիկները։ 2019-ին տեղափոխվել է Իտալիա. երեք տարի խաղացել է «Ռոմա» ակումբում, 2022-ի հուլիսի 2-ին պաշտոնապես միացել է Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերին» և անմիջապես դարձել «Ներաձուրրոների» հենասյուներից։

Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում և շարժիչ ուժ դարձել։ Սա նպատակասլացության, ինքն իրեն հավատարիմ մնալու և փոփոխություն բերելու պատրաստակամության պատմություն է․ ճանապարհ, որը կոգեշնչի յուրաքանչյուրին, որ հավատում է տքնության, նվիրումի և երազանքի ուժին։