Երաժշտությամբ և գինեբույրով լի գրական-մշակութային օրեր. Newmag-ը փառատոն կանցկացնի
05/26/2025
Newmag հրատարակչությունը հունիսի 21-ին և 22-ին մշակութային փառատոն կանցկացնի Երևանի Երազ այգում:
Newmag հրատարակչությունը հունիսի 21-ին և 22-ին մշակութային փառատոն կանցկացնի Երևանի Երազ այգում: «Գրական ու մշակութային 2 օր՝ լի երաժշտությամբ և գինեբույրով, նոր գրքերով ու հեղինակներով, գրական ու ստեղծագործական հանդիպումներով, յուրօրինակ նախագծերով ու ամառային թեժ զեղչով՝ մինչև 40 %»,- ասվում է միջոցառման նկարագրության մեջ։ Newmag-ը տոնում է հրատարակչության 7-րդ տարեդարձը ու այդ առիթով 10 նոր հրատարակություն կներկայացնի՝ Կարեն Մաքմանուսի «Մեզնից մեկը վերադարձել է» (մաս3), Լուկա Կայոլիի «Մբապե», Առնոլդ Շվարցնեգերի «Օգտակար եղիր», Ֆրեդերիկ Բաքմանի «Բրիտ Մարին եղել է այստեղ» և Նարինե Աբգարյանի «Ապրել» գրքերը։ Փառատոնային օրերին հասանելի կլինեն նաև 5 նոր մանկական գրքեր «Երազ» մատենաշարից։ Կազմակերպիչները նախատեսել են նաև հայ ջազմենների հետ հանդիպում, կենդանի կատարումներ, գինու համտես։
Կարդա նաև
Հենրիխ Մխիթարյանի կյանքը՝ կենտրոնում. ինչպե՞ս մարդ մնալ փառքի դափնիների ծանրության տակ
«Նոր գիրք»-25/26. Ստեփանյան, Դյումա, Մոնտգոմերի, Վուդֆայն
Հատուկ հանդիպում, զրույց ու գրքի ընծայագրում Հենրիխ Մխիթարյանի հետ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Newmag-ի Summerfest2026 փառատոնին տեղի է ունեցել հատուկ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ