Գլխավոր Մեդիալուսաբանում

«NEWMAG WINTERFEST 2026»-Ը ՆՇԱՆԱՎՈՐՎԵԼ Է 4 ԳՐՔԻ ՇՆ

«NEWMAG WINTERFEST 2026»-Ը ՆՇԱՆԱՎՈՐՎԵԼ Է 4 ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՈՎ

02/13/2026

newmag-y-n

Տարվա ամենասպասված ձմեռային գրական և մշակութային իրադարձությունը Երևանում։

Տարվա ամենասպասված ձմեռային գրական և մշակութային իրադարձությունը Երևանում։ «Newmag Winterfest 2026» -ում տեղի է ունեցել միանգամից 4 գրքի շնորհանդես, որոնցից մեկը մեր գործընկեր Մարիաննա Հակոբյանի՝ «Անունները չփոխել» գիրքն է: Վեպը լրագրողական հետքննություն է, որը պատմում է 1999 թ-ին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին: Երբ հայտնի պատգամավորը, նախարարը և սկսնակ լրագրողուհին առանձնացել են նույն բնակարանում, հետո տեղի է ունեցել բռնաբարություն:

Տարածել

LinkedIn 101
LinkedIn 101

Գոռ Կարապետյան

5800 ֏

Նկարագրություն

LinkedIn հարթակն աշխարհի ամենամեծ «բիզնես կենտրոնն» է։ Սոցիալական այս հարթակում ակտիվ են 65 միլիոն որոշում կայացնողներ և 10 միլիոն C-level ղեկավարներ։ Այս գիրքն առաջարկում է անձնային բրենդնայդ միջավայրում ձևավորելու և բիզնես ազդեցության նպատակով գործադրելու համակարգված լուծումներ։  


Գիրքը հագեցած է տեղական և միջազգային օրինակներով ու պատմություններով: Գլուխների վերջում կան թեմատիկ հարցեր, որոնք միասնաբար կազմում են 101 կառուցվածքային հարց։ Դրանք ուղղված են կոնկրետ B2B խնդիրների լուծմանը. դիրքավորում, վստահության ձևավորում, որոշում կայացնողների հետ արդյունավետ հաղորդակցում և երկարաժամկետ մասնագիտական հեղինակության ձևավորում։ 


Այս մոտեցումը թույլ է տալիս նյութը կիրառել փուլային և գործնական եղանակներով։ Ներկայացված են բազմաթիվ կիրառական սկզբունքներ, ներառված են QR կոդեր, որոնք ընթերցողին ուղղորդում են դեպի լրացուցիչ գործիքներ և օժանդակ նյութեր՝ գիրքը դարձնելով առավել գործնական ուկիրառելի։  

 Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում
Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում

Ալեսանդրո Ալչատո

Հենրիխ Մխիթարյան

7800 ֏

Նկարագրություն

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է, տաղանդն ու մասնագիտական ուղին կարծես ժառանգություն է ստացել։ Ծնվել է Հայաստանում, մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը խաղում էր Լիգա 2-ում։ Համլետ Մխիթարյանը եղել է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ հարձակվողներից։ Մահացել է ուղեղի քաղցկեղից, 33 տարեկանում, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան էր։

Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։

Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա՝ «Սան Պաուլո» ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր՝ ստեղծագործական ոճ, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։ Կարիերայի ընթացքում կրել է «Փյունիկի», «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» մարզաշապիկները։ 2019-ին տեղափոխվել է Իտալիա. երեք տարի խաղացել է «Ռոմա» ակումբում, 2022-ի հուլիսի 2-ին պաշտոնապես միացել է Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերին» և անմիջապես դարձել «Ներաձուրրոների» հենասյուներից։

Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում և շարժիչ ուժ դարձել։ Սա նպատակասլացության, ինքն իրեն հավատարիմ մնալու և փոփոխություն բերելու պատրաստակամության պատմություն է․ ճանապարհ, որը կոգեշնչի յուրաքանչյուրին, որ հավատում է տքնության, նվիրումի և երազանքի ուժին։



Իմպեդանս
Իմպեդանս

Դավիթ Գեորգյան

5800 ֏

Նկարագրություն

1956 թվական․ ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հատուկ որոշմամբ Հայաստանում ձևավորվում է գերգաղտնի, գետնափոր ռազմական լաբորատորիա։ Երկու տարբեր աշխարհամասերից այստեղ են գործուղվում երկու երիտասարդ հայեր։ Առաջինը՝ Ռուսաստանից։ Գնդապետ Ավակովը ժամանում է որպես լաբորատորիայի հրամանատար։ Երկրորդը՝ ԱՄՆ-ից։ ԿՀՎ-ն ՀԽՍՀ է ուղարկում գործակալ Ադիխանյանին։ Նա պետք է սողոսկի լաբորատորիա, որտեղ ամեն ձայն, ամեն շարժում, ամեն բացված դուռ կարող է անդառնալիության սկիզբ դառնալ։ Գնդապետ Ավակովը կիրագործի՞ իր առաքելությունը, կստեղծի՞ միջուկային զենք։ Իր կյանքը խաղասեղանին դրած գործակալ Ադիխանյանը կկարողանա՞ կորզել գերգաղտնի ինֆորմացիան։ Միստիկայի էլեմենտներով գործակալական այս թրիլերում լաբորատորիայի մետաղե ծանր դռան հետևում են մնում այն բոլոր որոշումները, որոնք մարդկանց ճակատագրերի գին ունեն։


Անունները չփոխե՛լ
Անունները չփոխե՛լ

Մարիաննա Հակոբյան

5800 ֏

Նկարագրություն

Լյուսին մոր մահից հետո նրա աշխատասենյակում գտնում է երկու թղթապանակ։ Դրանցում մայրը պատմում է 1999-ին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին, որը երկու տասնամյակ անց պետք է դառնա քրեական գործ, սակայն վաղեմության ժամկետը խառնում է բոլորի խաղաքարտերը։ Լրագրող Լյուսին հետաքննություն է սկսում՝ չպատկերացնելով, որ իր բոլոր վախերը նոր կյանքով են ապրելու։ Նա հայտնվելու է նույն տանը, որտեղ մայրն էր բռնության ենթարկվել, ու կանգնելու է ամենաբարդ հարցի առաջ։ Ի՞նչ կբացահայտի երիտասարդ լրագրողը, որի հետաքննության առանցքում իր ծնողներն են ու նրանց մութ անցյալը։ Նրա մոր թողած ձեռագրերը գեղարվեստական տեքստե՞ր են, թե՞ անձնական օրագիր։ Եվ գլխավոր հարցը՝ Լյուսին պե՞տք է իմանա այն ամենը, ինչ ծնողները խնամքով թաքցրել են երկար տարիներ։ Արագ ընթացող վեպ-հետաքննություն, որի ընթացքում գլխավոր հերոսուհին գտնում է պատասխաններ, որոնք չէր էլ փնտրում։