Գլխավոր Մեդիալուսաբանում

5 ՆՈՐ ԳԻՐՔ՝ NEWMAG-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԵՐԱԶԻ ԳԻՐՔ» 5-ՐԴ

5 ՆՈՐ ԳԻՐՔ՝ NEWMAG-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԵՐԱԶԻ ԳԻՐՔ» 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

05/12/2026

newmag-y-n

Համաշխարհային բեսթսելլերներից մինչև արկածային ու դետեկտիվ գրականություն: Նյումեգը «Երազի գիրք» փառատոնին ներկայացրել է միանգամից 5 նոր գիրք:

Համաշխարհային բեսթսելլերներից մինչև արկածային ու դետեկտիվ գրականություն: Նյումեգը «Երազի գիրք» փառատոնին ներկայացրել է միանգամից 5 նոր գիրք: «Ուսում» դպրոցի սաները փառատոնի ընթացքում բաց դաս են անցկացրել՝ ներկայացնելով իտալացի դասականներից մեկի՝ դե Ամիչիսի «Սիրտը» վեպը: Իսկ փառատոնի գլխավոր հյուրը՝ հայկական արմատներով լատվիացի դրամատուրգ Ռասա Բուգավիչուտե-Պեցեն էր, որի «Մթության մեջ տեսնող տղան» գիրքը Երազ մատենաշարը հրատարակել է դեռ անցած տարի:

Տարածել

Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում
Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում

Նոյել Ջենիս-Նորթոն

7800 ֏

Նկարագրություն

Ծնողավարումը հմտություն է, որը կարելի է սովորել։ Այս գիրքը ցույց է տալիս հենց այդ ճանապարհը։ Վարքաբան Նոյել Ջենիս-Նորթոնը ծնողների հետ աշխատելու 40 տարվա փորձի հիման վրա ներկայացնում է հստակ գործիքներ, որոնք կօգնեն երեխաներին դարձնել ավելի կարգապահ, ինքնավստահ, նպատակամղված և պատասխանատու։

Գիրքը 3-13 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար է, բայց ներկայացվող պրոակտիվ ռազմավարություններն օգտակար են նաև դեռահասների համար։

Գրքում կգտնեք՝

  • ռազմավարություններ, որոնք կփոխեն ամենօրյա հոգնեցնող իրավիճակները
  • քայլ առ քայլ գործնական մոտեցումներ
  • անցանկալի վարքը կանխելու ուղիներ
  • երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու մեթոդներ
  • իրական ընտանիքների պատմություններ և փորձ

Սիրտը։ Աշակերտի օրագիրը
Սիրտը։ Աշակերտի օրագիրը

Էդմոնդո դե Ամիչիս

6800 ֏

Նկարագրություն

Ուսումնական մեկ տարի, որը, թվում է անսահման երկարբայց ավարտվում է մի ակնթարթում՝ ամառայինարձակուրդով։ Ի՞նչ կլիներեթե յուրաքանչյուր աշակերտ դպրոցական օրագիր վարեր ու ամեն օր գրեր իր սովորականերբեմն էլ արտառոց պատմությունները։ «Սիրտը» վեպը հենց այդպիսի օրագրայինպատմություն է։ Դպրոցական Էնրիկոն սովորում է կարդալ ու գրել, օրագրում պատմում է կյանքիամենակարևոր արժեքների՝ ընկերությանընտանիքիհայրենիքիսիրոկորուստների և փոքրիկհաղթանակների մասին։ Ամիչիսը հիշեցնում էոր կյանքի դասերը հաճախ դասագրքերում չենայլդպրոցական միջանցքներումընկերների հետ ճանապարհինուսուցիչների ու ծնողների խոսքերում։

«Երազ» մատենաշարը ներկայացնում է համաշխարհային դասական վեպը՝ առաջին անգամ հայերենամբողջական թարգմանությամբ և լրացված խմբագրությամբ։ 

Գիրքը նախատեսված է 12+ ընթերցողների համար:

Վտվտիկի օրագիրը. Համբերության վերջին կաթիլը [Գիրք 3]
Վտվտիկի օրագիրը. Համբերության վերջին կաթիլը [Գիրք 3]

Ջեֆ Քիննի

5800 ֏

Նկարագրություն

Գրեգ Հեֆլիի կյանքը նոր փուլ է մտնում հայրը որոշել է, որ որդուն «կոփելու» և նրան ավելի պինդ տղա դարձնելու ժամանակն է։ Աշխարհի ամենազվարճալի տղան փորձում է խուսափել բոլոր «տղամարդկային» փորձություններից՝ սպորտ, արշավներ։ Բայց խուսափելը հեշտ չի լինելու։ Հայրը սպառնում է ռազմական ուսումնարան ուղարկել նրան. Գրեգը կանգնած է ընտրության առաջ՝ փոխվե՞լ, թե՞ փախչել։

 

Հումորովանսպասելի և զվարճալի իրավիճակներով լի այս պատմությունը «Վտվտիկի օրագիրը» համաշխարհային բեսթսելլեր շարքի 3-րդ գիրքն է։

 

Գիմ. Նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար

Բրիոշն ու Տարտինը. Շնիկն ու անհեթեթ բաներ [Գիրք 1]
Բրիոշն ու Տարտինը. Շնիկն ու անհեթեթ բաներ [Գիրք 1]

Վիոլետ Վաիս

4800 ֏

Նկարագրություն

«Նմանը նմանին է գտնում» հայտնի ասացվածքը հիանալի նկարագրում է Բրիոշին և Տարտինին։ Նրանք ունեն հումորինույն ճաշակը և հիմարություններ իրագործելու՝ միևնույն բնածին «շնորհը»։ Երկու շները քննարկում են «լուրջ» թեմաներօրինակ՝ այծերն ունե՞ն ատամներապա թունդ վիճում են  ու լուրջ փորձության ենթարկում առողջ տրամաբանությունը։ Առաջին հայացքից Տարտինն ավելի խելամիտ էքան Բրիոշը։ Նրա կատակների ու զվարճալիխաղերի «հերոսը» ընկերն է։ Գունեղ և զվարճալի կոմիքս փոքրիկ ընթերցողների համար։

 

Նախատեսված է մինչև 6 տարեկանների համար

Երազ ԱՅԲ

 

Գազան դետեկտիվ. Գայլի որջը [Գիրք 1]
Գազան դետեկտիվ. Գայլի որջը [Գիրք 1]

Աննա Ստարոբինեց

5800 ֏

Նկարագրություն

Կյանքը հեռավոր անտառում հանգիստ անվանել հնարավոր չէ. ոչ մի օր առանց հանցագործության, հետապնդումների, կասկածների ու գազանային ինտրիգների։ «Գազան դետեկտիվում» հետաքննությունը վարում են տարեց ու փորձառու քննիչ Ավագ Փորսուղը և նրահախուռն ու ճարպիկ օգնականը՝ Փորսուկատուն։

Գրքի բոլոր հերոսները կենդանիներ են, սակայն սիրել ու ատել, ստել ու ճշմարտությունն ասել ուղիղերեսին, վստահել ու հուսահատվել, դավաճանել ու փրկել նրանք կարողանում են ոչ պակաս, քան մենք՝ «մարդանման» ընթերցողներս։ «Գայլի որջը» Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ» շարքի առաջին գիրքն է։ Հեռավոր անտառում սպանություն է տեղի ունեցել։ Ով է ընկեր, ով՝ թշնամի, ով է անմեղ փափկամազ զոհը, ով՝ գիշատիչը. ըստ ժանրի կանոնների՝ հանցագործը հայտնի չէ մինչև վերջին էջը։

Նախատեսված է 9-12 տարեկան ընթերցողների համար։